Նորություններ

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Հուշմանդ Սազե» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։

Հունիսի 16-ին տեղի է ունեցել Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի նոր թաղամասի նորակառույց առանձնատների բաշխման` վիճակահանության արարողությունը, որին ներկա է գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պետական կառույց-բուհ համագործակցության արդյունքում մշակվել է Արտաշատ քաղաքի հրապարակի արդիականացման և հանրային տարածքի կազմակերպման հայեցակարգային առաջարկ։

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է կազմակերպել քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ հանդիպումների շարք՝ իրազեկելու urban.e-gov.am հարթակում մասնագետների հավաստագրման և կազմակերպությունների լիցենզավորման գործընթացների մասին:

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում «Ավան Թաուերս» թաղամասի բնակարանների վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 19-ին՝ ժամը 10:00-ին։ Ըստ անհրաժեշտության կշարունակվի հաջորդող օրերին՝ մինչև կարգով սահմանված խաղարկության ավարտը:

Քաղաքաշինության կոմիտեն և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը հունիսի 7-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։