Տեղակալներ
Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Կոմիտեի նախագահի տեղակալ

Կոմիտեի նախագահի տեղակալ

Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Կոմիտեի նախագահի տեղակալ
Կոմիտեի նախագահի տեղակալ
Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Համառոտ կենսագրություն
Ծնվել է 1980 թվականի փետրվարի 11-ին:
Կրթություն
1986-1997թթ Երևանի N 66 միջնակարգ դպրոց
1997–2002թթ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետ, ճարտարագետ-շինարար որակավորմամբ
2002-2005թթ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ասպիրանտուրա
2005թ. Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Շինարարական կոնստրուկցիաներ շենքեր կառույցներ և շինարարական նյութեր» մասնագիտությամբ, տեխնիկական գիտությունների թեկնածու
2014թ. «Շինրարության կառավարում և անվտանգության վերահսկում» Ռադգեռսի համալսարան Rutgers: Center for Advanced Infrastructure and Transportation Նյու Ջեռսի
Աշխատանքային գործունեություն
2005 թվականից առ այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Շինարարական կոնստրուկցիաներ ամբիոնում» ասիստենտ մինչև 2012թ․, այնուհետև դոցենտ
2006թվականից ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ կրտսեր գիտաշխատող մինչև 2012թ., այնուհետև ավագ գիտաշխատող
2005-2010 թթ «Թեքնո-Քազա» ՍՊԸ կոնստրւկտոր
2012-2021 թթ «ԷՍ ԹԻ Սերվիս» ՍՊԸ գլխավոր կոնստրուկտոր
2014-2021 թթ «Առնի» ՍՊԸ տնօրեն և գլխավոր կոնստրուկտոր
2017-2021թթ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետի դեկան
2021-2023թթ. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
2023թ. մարտի 16՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Այլ տվյալներ
Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ «Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ և շինարարական նյութեր» մասնագիտությամբ, հեղինակել է 17 գիտական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկներ, համահեղինակ է մի շարք քաղաքաշինական նորմատիվային փաստաթղթերի: ՀՀ շինարարների միության խորհրդի անդամ է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։
Կոմիտեի նախագահի տեղակալ
Համառոտ կենսագրություն
Ծնվել է 1964 թվականի հունիսի 7-ին Երևանում:
Կրթություն
1971-1981 թթ.-Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոց։
1982-1987թթ.-Երևանի Կ.Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ որակավորումը` ճարտարապետ։
1999-2004թթ.-Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան‚ ասպիրանտուրա։
Աշխատանքային գործունեություն
1985-1986 թթ.-Երևանի Կ.Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ լաբորանտ։
1987-2019 թթ.-«Հայնախագիծ» ինստիտուտ՝ նախագծի գլխավոր ճարտարապետ «Ն.Պետրոսյան» արվեստանոցի ղեկավար։
2005 մինչ օրս-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության տեսության պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման ամբիոնի դասախոս (ճարտապետության թեկնածու դոցենտ)։ Մասնագիտական առարկաների դասավանդում անգլերեն լեզվով։
2019 թ. սեպտ. մինչ օրս-ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։
Գիտամեթոդական գործունեություն
2005 թ.-Ճարտարապետության թեկնածու գիտական թեզ՝ «Զբոսաշրջության զարգացման քաղաքաշինական կազմակերպումը որպես Սյունիքի մարզի լեռնային ու բարձր լեռնային բնակավայրերի զարգացման խթան»։
2008-2010թթ.-Գիտական թեմա՝ Զբոսաշրջության համակարգի քաղաքաշինական կազմակերպումը Սյունիքի մարզի քաղաքաշինական-տնտեսական զարգացման գործընթացում (թեմայի ղեկավար)։
2011թ.-Դոցենտ։
1999 մինչ օրս-Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է ունի տպագրված 28 գիտական հոդված մեկ մասնագիտական գրքույկ և մեթոդական ցուցումներ։
Միջազգային կառույցների հետ համագործակցություն
2001թ.-«Տրանսպորտային համակարգեր և հաղորդակցության ուղիներ» ուսումնական ծրագիր (Աթենք Հունաստան)։
2004թ.-«Քաղաքաշինական զարգացման և պլանավորման կարողություններ» HBRC UTI ուսումնական ծրագիր (Կահիրե Եգիպտոս)։
2004թ.-«Եգիպտոսի քաղաքների կարողությունների հզորացում» (Հազարամյակի զարգացման նպատակներին ընդառաջ) UTI HIS` գիտաժողով հրավիրված դասախոս (Կահիրե Եգիպտոս)։
2005թ.-«ՍԵՄԱԹ-ի Նորարարական տարածաշրջանների համաեվրոպական ցանց»` գիտաժողով զեկուցում (Երևան):
2005թ.-«Պատմական քաղաքների կառուցապատման և կազմակերպման ինստիտուցիոնալ կարողություններ» (Հարավային Կովկասում մշակութային ժառանգության տարածաշրջանային ծրագիր) գիտաժողով զեկուցում (ՍԵՄԱԹ Երևան)։
2006թ.-«Երիտասարդության դերը մշակութային ժառանգության զարգացման և ճանաչողական զբոսաշրջության գործում» միջազգային գիտաժողով զեկուցում (Երևան)։
2009թ.-«Վրաստանում լեռնադահուկային կենտրոնների կազմակերպում» գիտաժողով զեկուցում (Երևան)։
2009թ.-ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում իրականացված «Սոցիալական տուն աջակից պայմաններով» ծրագրի նախագծերի մշակման համահեղինակ ք. Մենդրիսիոյի Մարիո Բոտտայի անվան բարձրագույն ճարտարապետական դպրոց (Շվեյցարիա) ԵՃՇՊՀ (Հայաստան)։
2009-2012թթ.-Հայաստանում Եվրոպական լանդշաֆտի կոնվենցիայի իրականացման հանձնաժողովի անդամ։
2012թ.-«Ինտեգրված քաղաքաշինական զարգացման կարողություններ» «INTEGR-ABLE» միջազգային աշխատաժողով զեկուցում (Ռումինիա)։
2013թ.-Երևանի Աջափնյակ թաղամասի քաղաքաշինական վերակազմակերպում՝ Սենտ Էտիենի բարձրագույն ճարտարապետական դպրոցի ուսանողների հետ համատեղ նախագծի համահեղինակ (Ֆրանսիա) ԵՃՇՊՀ (Հայաստան)։
2016 թ.-«Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարու¬թյուն պատմական քաղաքներում» (COMUS) Գորիս քաղաքի Ելակետային պլան (ԵԽ ԵՄ) ազգային փորձագետ։
2016 թ.-«Միացյալ խելացի քաղաքներ» ծրագիր կայուն խելացի քաղաքի նկարագիրը Գորիս քաղաք ՀՀ (ՄԱԿ ԵՏՀ) ազգային փորձագետ։
2017թ.-«Էրազմուս+» անձնակազմի փոխանակման ծրագիր Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի հետ դասախոսություններ (Միլան Իտալիա)։
2018թ.-«REA 23» ծրագրի շրջանակներում պատմաճարտարապետական միջավայրի վերակազմավորման նախագծային մրցույթ Բորդո քաղաքում (Ֆրանսիա) «Գորիս քաղաքի ժառանգության ինքնության պահպանության ինստիտուցիոնալ ասպեկտները և միջավայրի կայուն զարգացումը» թեմայով զեկուցող։
2019թ.-«Էրազմուս+» անձնակազմի փոխանակման ծրագիր Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի հետ դասախոսություններ (Միլան Իտալիա)։
Պարգևներ
2003 թ.-ՀՀ պետական մրցանակի դափնեկիր «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծ» աշխատանքի համար։
2008թ.-Միջազգային քաղաքաշինական մրցույթ «Բազմագործառույթ բնակելի թաղամաս Դոհայում» (Քաթար) 2-րդ մրցանակ։
2009 թ.-ԵՃՇՊՀ արծաթե մեդալ Գորիս քաղաքում իրականացված «Սոցիալական տուն աջակից պայմաններով» ծրագրի համահեղինակության համար։
2016թ.-«Տրդատ Ճարտարապետ» ոսկե մեդալ ճարտարապետության ոլորտում ներդրած ավանդի համար։
Այլ տվյալներ
1987-2019 թթ. Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաթիվ քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի (տարածական պլանավորման գլխավոր հատակագծերի գոտևորման կառուցապատման նախագծեր) մշակում` լանդշաՖտի կազմակերպման, պատմական ժառանգության վերակենդանացման, բնակելի և հասարակական կառույցների նախագծման աշխատանքների իրականացում։
2002 մինչ օրս Հայաստանի ճարտարապետների պալատի (միության) անդամ։
2007 թ.-ICOMOS/Հայաստան կազմակերպության անդամ:
Կոմիտեի նախագահի տեղակալ
Համառոտ կենսագրություն
Ծնվել է 1979 թվականի հուլիսի 19-ին։
Կրթություն
1986-1996թթ. - Երևանի N 182 միջնակարգ դպրոց
1996-2000թթ. - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, տնտեսագետ
2001-2003թթ. - ՀՀ պետական կառավարման ակադեմիա, «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մագիստրոսական կրթական ծրագիր, պետական ծառայող
2017-2019թթ. - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետ, ճարտարագետի մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունեություն
06.2001թ. - 05.2004թ. - «Արեգ-բլոկ» ՍՊԸ, հաշվապահ
05.2004թ. - 01.2005թ. - «Լ.Ա.Պ.Ա.» ՍՊԸ, գլխավոր հաշվապահ
01.2005թ. - 04.2006թ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության որակի տեսչության Երևանի քաղաքային վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ
04.2006թ. - 02.2015թ. - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
04.2006թ. - 10.2006թ. Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի առաջատար մասնագետ
10.2006թ. - 06.2008թ. «Մարաշ» տարածքային ստորաբաժանման գնահատման բաժնի պետ
06.2008թ. - 07.2008թ. Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի պետ
07.2008թ. - 12.2010թ. Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ
12.2010-12.2011 Կառավարման ավտոմատացված համակարգերի վարչության պետ
12.2011-02.2015 Սպասարկման գրասենյակների համակարգման վարչության պետ
02.2015թ. - 03.2016թ. - «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ, գլխավոր տնօրենի տեղակալ
08.2016թ. - 11.2016թ. - «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ, տնօրենի տեղակալ
01.2017թ. - 09.2023թ. - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտե
01.2017թ. - 03.2017թ. - Կոմիտեի նախագահի խորհրդական
03.2017թ. - 01.2019թ. - Կոմիտեի ղեկավարի տեղակալ
12.2019թ. - 02.2020թ. - Կոմիտեի ղեկավարի խորհրդական
02.2020թ. - 09.2023թ. - Կոմիտեի ղեկավարի տեղակալ
10.2023թ. - 02.2025թ. - «Լ.Ա.Պ.Ա.» ՍՊԸ, տնօրենի տեղակալ
04.02.2025թ. – Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Այլ տվյալներ
Պարգևատրվել է շնորհակալագրով` ՀՀ վարչապետի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի N 123 որոշմամբ:
Պարգևատրվել է պատվոգրով՝ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի կողմից կադաստրի համակարգում բարեփոխումների իրականացման աշխատանքներում ունեցած զգալի ներդրման և կադաստրի համակարգի զարգացմանն աջակցելու համար:
Պարգևատրվել է պատվոգրով՝ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի կողմից կադաստրի բնագավառում ներդրած ավանդի, երկարամյա և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար:
Պարգևատրվել է հուշամեդալով՝ ԼՂՀ վարչապետի 2017 թվականի հունիսի 26-ի թիվ 167-Ա որոշմամբ:
Պարգևատրվել է հուշամեդալով՝ ՀՀ վարչապետի 2017 թվականի հունիսի 27-ի թիվ 646-Ա որոշմամբ:
Պարգևատրվել է հուշամեդալով` Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 253-Ա որոշմամբ։