«Կոնդ» մրցույթ
Երևանի պատմական «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթ
Երևան քաղաքի «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական միջավայրի ինքնության պահանության, միջավայրի ռեգեներացիայի/վերականգնման և արդիականացման նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է երկփուլ հայեցակարգային-քաղաքաշինական-ճարտարապետական մրցույթ։
Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային (ներառյալ վերնակուլյար) կառուցապատման վերականգնման ծրագրերի իրականացնելու հաջող փորձ, առանց որևէ սահմանափակման:
Մրցույթի մասնակիցների հայտերի ընդունում/գրանցման վերջնաժամկետը՝ 20.04.2021 թ.
Մրցույթի պայմաններին կարելի է ծանոթանալ` kond.minurban.am կայքում: