Թեժ գիծ (+374 11) 62-17-69
Տառաչափի տեսակը
Կայքի գույնը
Թեժ գիծ Դիմումների ընթացակարգ

Այլ հայտարարություններ

Հ.Հ. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 Խորհրդի ձևավորման նպատակի.
  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահին կից հասարակական խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) նպատակն է ապահովել Կոմիտեի խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը։
 Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջները.
·      ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների), որոնք գործունեություն են ծավալում Կոմիտեի համապատասխան օրենսդրությամբ նախատեսված հիմնական ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են Կոմիտեի կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխա- տանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն).
·      Ֆիզիկական անձինք, որոնք գործունեություն են ծավալում Կոմիտեի օրենսդրությամբ նախատեսված հիմնական ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա մասնագիտական փորձառություն և այդ ժամանակահատվածում մասնակցել են տվյալ ոլորտում իրականացված առնվազն երկու ծրագրի (մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ներգրավված են եղել կառավարությանը ենթակա մարմնի կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն)։
·      Խորհրդի անդամների թվաքանակի 25%-ն ընդգրկվում են համայնքներում (բացառությամբ Երևան քաղաքի) գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ Համայնքներում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել՝
·      ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների), որոնց գտնվելու վայրի հասցեն ՀՀ-ի որևէ համայնքի տարածքում է և տվյալ համայնքում կամ մարզում ծավալում են գործունեություն Կոմիտեի համապատասխան օրենսդրությամբ նախատեսված հիմնական ոլորտներում, ունեն տվյալ ոլորտի առնվազն երկու տարվա գործունեության փորձ (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են Կոմիտեի, մարզպետի աշխատակազմի կամ համայնքի կողմից ձևավորված, վերը նշված ոլորտներին վերաբերող, աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն). 
·     ֆիզիկական անձինք, որոնք հաշվառված են ՀՀ-ի որևէ համայնքում և տվյալ համայնքում կամ մարզում գործունեություն են ծավալում Կոմիտեի համապատասխան օրենսդրությամբ նախատեսված հիմնական ոլորտներում, ունեն տվյալ ոլորտի առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն (մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ներգրավված են եղել Կոմիտեի, մարզպետի աշխատակազմի կամ համայնքի կողմից ձևավորված, վերը նշված ոլորտներին վերաբերող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն)։ 
·    Խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով ներկայացված հայտում նշվում են կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, համայնքը կամ մարզը, որտեղ ծավալում են գործունեություն, Կոմիտեի համապատասխան օրենսդրությամբ նախատեսված հիմնական ոլորտը, որում ունեն համապատասխան փորձ կամ մասնագիտական փորձառություն և հայտատուի հայեցողությամբ այլ տեղեկություններ։  
Հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը․
  •  կազմակերպության պետական գրանցման վկայականի կամ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենը, կանոնադրության պատճենը, ֆիզիկական անձի անձնագրի պատճենը, հաշվառման հասցեն․
  •  կազմակերպության, ֆիզիկական անձի կոնտակտային տվյալները (հեռախոսա- համարը, էլեկտրոնային փոստը).
  •  կազմակերպության այն հիմնական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձ- նագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը), որը մասնակցելու է խորհրդի աշխատանքներին.
  • կազմակերպության գործունեության փորձը կամ ֆիզիկական անձի մասնագիտական փորձառությունը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը հիմնավորող առկա փաստաթղթեր (պահանջվող տեղեկությունները կարող են պարունակել պայմանագիրը, հանձնման ընդունման ակտը, պետական մարմնից կամ միջազգային կազմակերպությունից ստացված պաշտոնական նամակը և այլն):
 
   Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը ուղարկվում են հայտարարության մեջում նշված էլեկտրոնային փոստին։
Հայտը, ինչպես նաև էլեկտրոնային փոստով ստացված կից փաստաթղթերի ստացման փաստը, հաստատվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝  նշելով ստացման օրը և ժամը։ Հայտարարությամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացված, ինչպես նաև սահմանված ժամկետում չվերացված թերի կամ թերի ներկայացված փաստաթղթերով հայտերը չեն ուսումնասիրվում և մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հիմնավորմամբ վերադարձվում են հայտատուին: 
 
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 9․12․2025թ․ ժամը 18։00


Էլ․ հասցե՝  info@minurban.am

Կոմիտեի նախագահի տեղակալ՝ Արման Պետրոսյան/ Հեռ․ 011621765 /
Կոմիտեի նախագահի խորհրդական՝ Նաիրի Հարությունյան/ Հեռ․ 011621764 /
Մեթոդական ցուցումների մշակում բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման և պլանավորման համար
Նախագծողների և հետազոտողների ազգային ասոցիացիան (NOPRIZ) ՀՀ նախագծող, հետազոտող, շինարարական, կառուցապատող ընկերություններին, ինչպես նաև մասնագիտական ԲՈՒՀ-երի ուսանողներին և ասպիրանտներին հրավիրում է մասնակցելու 2023 թվականի լավագույն նախագիծ անվանակարգում NOPRIZ միջազգային մասնագիտական մրցույթին Բեռնել