Նորություններ
Հայաստանյան պատվիրակության կազմում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը հունվարի 7-11-ն մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող «Gerkan, Marg and Partners» ճարտարապետական ընկերության հրավերով։
Քաղաքաշինության կոմիտեում այսօր հյուրընկալել էին քաղաքաշինության բնագավառում նշանակալի վաստակ ունեցող մասնագետների։ Նրանց փոխանցվեցին Շինարարի և Ճարտարապետի տոների առթիվ ավելի վաղ շնորհված պարգևները։
Կայացավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2023թ․ ամփոփիչ նիստը՝ խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։
Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններն իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու համար կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի ճանաչման նպատակով։
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում ԼՂ նախագծային և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ԼՂ ճարտարապետների և կոնստրուկտորների կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքի շնորհման վերաբերյալ հարցեր
Գործադիրն ընդունել է նաև Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը