Նորություններ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Եղիազար Վարդանյանին:

Հայաստանի Հանրապետության կառավարության մարտի 21-ի նիստում ընդունված որոշմամբ՝ Եղիազար Վահրամի Վարդանյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։

Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագրից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է:

Քաղաքաշինության կոմիտեում մարտի 13-ին հյուրընկալել են գործարար Օկտավիո Մուտեմբային՝ Մոզամբիկի Հանրապետությունից։ Լինելով «Ավտոգազ» և «Իմոբիլիարա իմպերիալ» ընկերությունների գլխավոր տնօրենը՝ նա ցանկություն է հայտնել ծանոթանալու Հայաստանի շինարարության ոլորտին և քաղաքաշինական գործընթացների կազմակերպմանը՝ նախանշելու համար համագործակցության ուղիները։

Ֆրանսիայի կառավարության հրավերով հայաստանյան պատվիրակության կազմում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Փարիզում մասնակցել է «Շենքերի և կլիմայի գլոբալ ֆորումին»։

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական առևտրատնտեսական ոլորտի մի խումբ ընկերությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։