Քաղաքաշինության կոմիտեն պարզեցրել է անհատական բնակելի տների կառուցման ընթացակարգը։ Թվային հարթակի միջոցով քաղաքացիները կկարողանան սեղմ ժամկետներում ստանալ տուն կառուցելու համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2025 թվականին կոմիտեի գործունեությունը, կատարված բարեփոխումները և ներկայացրել նոր նախաձեռնությունները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ներկա է գտնվել նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին, որի ընթացքում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն։
Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել ճարտարապետների պարգևատրման արարողություն, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և ոլորտի ներկայացուցիչներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր կատարած այցի ժամանակ ծանոթացել է իրականացված և ընթացիկ ծրագրերին: Կոտայքի մարզում վարչապետն այցելել է Հրազդանի «Մոդուլային» տիպի 144-տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, որը կառուցվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 929 մլն դրամ է։
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։
Կառուցապատման թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում 2025 թվականի հունվարի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։
Նորություններ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներ։ Շրջայցին մասնակցել են կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, կապալառու, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներն ու դպրոցների տնօրենները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում կայացել է ոլորտի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել են ոլորտի կանոնակարգմանն ուղղված գաղափարներ։
Քաղաքաշինության կոմիտեում կայացել է քաղաքաշինական խորհրդի նիստ։ Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել են ոլորտը կանոնակարգող իրավական մի քանի ակտերում փոփոխություններ կատարելու, ընթացակարգերը պարզեցնելու կոմիտեի առաջարկները, որոնց վերաբերյալ ծավալվել է մասնագիտական քննարկում։
Քաղաքաշինության կոմիտեն մշակել է գյուղական բնակավայրերում փոքր՝ մինչև 10 գլխաքանակ ունեցող անասնաշենքերի կառուցման ուղեցույց։
Քաղաքաշինության կոմիտեն պարզեցրել է անհատական բնակելի տների կառուցման ընթացակարգը։ Թվային հարթակի միջոցով քաղաքացիները կկարողանան սեղմ ժամկետներում ստանալ տուն կառուցելու համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը։
Քաղաքաշինության կոմիտեում այսօր կայացել է «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերած հանրային ծառայողների հետ հանդիպում՝ քննարկելու բնակելի համալիրի գազամատակարարման հարցի կարգավորման ընթացքը։
Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է ոլորտային մասնագետների հետ հանդիպում՝ քննարկելու ռազմավարությունների մշակման ՀՀ Կառավարության նախաձեռնությունը և համատեղ վերհանելու քաղաքաշինության ոլորտի առաջնահերթությունները։