Թեժ գիծ (+374 11) 62-17-69
Տառաչափի տեսակը
Կայքի գույնը
Թեժ գիծ Դիմումների ընթացակարգ
Banner

Պատմություն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն գործադիր իշխանության հանրապետական մարմին է: Կոմիտեն մշակում և իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

  • 1954

    Հայաստանում Քաղաքաշինության կոմիտեն իր գործունեությունը սկսել է 1954 թվականի մայիսի 29-ից՝ որպես Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բնակարանային-քաղաքացիական շինարարության մինիստրություն (նախարար` Մնացական Սարուխանյան, 15.06.1954-10.08.1954 - 04.06.1957-15.09.1961թթ.):

    Նույն թվականին (12.08.1954թ.) այն վերակազմավորվել է ՀԽՍՀ քաղաքային և գյուղական շինարարության մինիստրության:

  • 1957

    1957թ. (07.06.1957թ.) վերանվանվել է ՀԽՍՀ շինարարության մինիստրություն:

  • 1967

    Վերանվանվել է ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրություն (1967թ. մինչ 1961թ. սեպտեմբերի 9-ը ղեկավարել է Մնացական Սարուխանյանը, 15.09.1961-14.10.1965 թթ.` Կոնստանտին Մարությանը, իսկ 14.10.1965-21.10.1967-16.11.1973թթ.` Սերգեյ Շահնազարյանը, 16.11.1973-26.01.1979թթ.` Կառլեն Հակոբյանը, 26.01.1979-19.12.1985թթ.` Էդուարդ Ավագյանը, 19.12.1985-09.10.1986թթ.` Ռոբերտ Մելիքյանը):

  • 1986

    1986թ. (09.10.1986թ.) վերանվանվել է ՀԽՍՀ շինարարության մինիստրություն (09.10.1986-15.08.1988 թթ. ղեկավարել է Ռոբերտ Մելիքյանը):

  • 1988

    Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Շինարարության մինիստրությունը լուծարվել է 1988 թվականին (15.08.1988թթ.) Հայկական ԽՍՀ Մինիստրների Խորհրդի որոշմամբ և ստեղծվել է (15.08.1988թթ.) ՀԽՍՀ Պետական շինարարական կոմիտեն (15.08.1988-27.09.1989 թթ. ղեկավարել է Վարդգես Արծրունին, իսկ 27.09.1989-18.09.1990թթ.` Հրայր Հովհանիիսյանը):

  • 1990

    1990 (18.09.1990թթ.) թվականին ՀԽՍՀ Պետական շինարարական կոմիտեն վերակազմավորվելով անվանվել է Շինարարության նախարարություն (18.09.1990-17.06.1993թթ. ղեկավարել է Գագիկ Մարտիրոսյանը):

  • 1995

    25.07.1995թ. վերանվանվել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն (13.09.1993-15.06.1999թթ. ղեկավարել է Ֆելիքս Փիրումյանը, իսկ 15.06.1999-28.02.2000թթ.` Հրայր Հովհաննիսյանը):

  • 2000

    2000 թվականին (28.02.2000թ.) նախարարությունը վերակազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման ու քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության (ղեկավարել են Լեոնիդ Հակոբյանը, այնուհետ` Հովիկ Աբրահամյանը):

  • 2001

    08.01.2001 թ. նախարարությունը վերակազմակերպվել և կոչվել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն (նախարարներ` 08.01.2001-11.06.2003թթ. Դավիթ Լոքյան, 11.06.2003-10.04.2004թթ.` Արա Արամյան, 08.06.2004-08.06.2007թթ.` Արամ Հարությունյան, 08.06.2007-16.06.2012թթ.` Վարդան Վարդանյան, 06.06.2012-23.04.2014թթ. Սամվել Թադևոսյան, 23.04.2014-08.10.2016թթ.` Նարեկ Սարգսյան):

  • 2016

    2016 թվականին (08.10.2016 թ.) ՀՀ նախագահի հրամանագրով նախարարությունը վերակազմավորվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի (08.10.2016-08.06.2018 թթ.` Կոմիտեի նախագահն է եղել Նարեկ Սարգսյանը):

  • 2018

    09.04.2018 թվականից Կոմիտեն հանդիսանում է ՀՀ կառավարությանն ենթակա մարմին և վերանվանվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե:

    Կոմիտեի նախագահներ՝

    15.06.2018-31.01.2019 թթ.՝  Ավետիք Էլոյան, 21.03.2019-27.02.2020 թթ.՝ Վահագն Վերմիշյան, 27.01.2021-04.01.2024 թթ.՝ Արմեն Ղուլարյան, 21.03.2024թ՝ Եղիազար Վարդանյան