ՀՀ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման և հավաստագրման գործընթացի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել՝
+374 11 62-17-66, +374 11 62-17-63, +374 11 62-17-61, +374 11 62-18-12
- ՀՀ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը իրականացվում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2106-Ն որոշմամբ
- ՀՀ քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման գործընթացը իրականացվում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2106-Ն որոշմամբ և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված կարգով
- ՀՀ քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 478-Ն որոշմամբ
- Լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության և մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 26-Ն հրամանով
- ՀՀ քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունք ունեցող մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման և հավաստագրման հնգամյա ժամանակացույցը հաստատված է ՀՀ կառավարության 2024 թվականի N 1130-Ն որոշմամբ
- ՀՀ քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ
- ՀՀ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձևավորման, տվյալների փոփոխության, լրացման և գրանցամատյանի վարման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 7-ի N 328-Ն որոշմամբ