Նորություններ
WhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանի անունով բացվել են կեղծ օգտահաշիվներ։ Արման Պետրոսյանի լուսանկարների օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարներից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանին, ասոցիացիայի անդամ «Գրին Ռոք» ընկերության գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինային և կառավարման ու արտաքին կապերի ղեկավար Նարե Հարոյանին։
Քաղաքաշինության կոմիտեում կայացել է 2026թ. քաղաքացիների առաջին ընդունելությունը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի գործող կարգավորումների և նորմերի կիրառության վերաբերյալ հարցեր։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2025 թվականին կոմիտեի գործունեությունը, կատարված բարեփոխումները և ներկայացրել նոր նախաձեռնությունները։
WhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի անունով բացվել են կեղծ օգտահաշիվներ։ Կոմիտեի նախագահի լուսանկարի օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։