Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ կառուցվել է նոր մարզադահլիճ։
Կառուցապատման թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում 2025 թվականի հունվարի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։
News
WhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ։ Կոմիտեի նախագահի լուսանկարի օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։
Ձևավորվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ, որի կազմը հաստատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի 224-Ա հրամանով։ Խորհրդի կազմը համալրելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է ընդունել նոր հայտեր։
Արմավիր համայնքում շահագործման է հանձնվել Նորավան բնակավայրի «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզը, որը կառուցվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Բացման արարողությանը Արմավիրի և Արարատի մարզեր կատարած այցի ընթացքում ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և պաշտոնատար այլ անձինք։ 144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 794 մլն դրամ: