Հաճախ տրվող հարցեր
-
Քաղաքաշինության կոմիտեն պատասխանատու մասնագետի հավաստագրի և տնտեսվարող սուբյեկտի լիցենզիայի թղթային տարբերակներ չի տրամադրում. դրա անհրաժեշտությունը չկա։ Վավերականությունը հաստատվում է QR կոդով։ -
Քաղաքաշինության բնագավառի լիցենզիա և համապատասխան ներդիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշան 1-ին հավելվածի 10-րդ կետով (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186529):Հարկ է նշել, որ urban.e-gov.am էլեկտրոնային հարթակը, համակցված լինելով տեղեկատվական այլ բազաների հետ, հնարավորություն է տալիս ինքնաշխատ եղանակով արտացոլել և ստուգել մի շարք տվյալներ։Որպես փաստաթուղթ կցվում են՝- կազմակերպության կողմից կատարված առնվազն 1 աշխատանքի կամ ծառայության վերաբերյալ ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտի կամ ծածկված աշխատանքների ակտերի կամ կատարողական ակտերի և իրավահաստատող այլ փաստաթղթերի բնօրինակների սքանավորված տարբերակները,
- ոլորտից կախված՝ նաև մեքենաների, մեխանիզմների և տեխնիկական միջոցների, սարքավորումների սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր (տեխնիկական անձնագրի, վարձակալության պայմանագրի, սեփականության վկայականի և այլ հիմնավորող փաստաթղթերի պատճեններ), շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն և լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ, նյութեր:
- կազմակերպության կողմից կատարված առնվազն 1 աշխատանքի կամ ծառայության վերաբերյալ ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտի կամ ծածկված աշխատանքների ակտերի կամ կատարողական ակտերի և իրավահաստատող այլ փաստաթղթերի բնօրինակների սքանավորված տարբերակները,
-
Ո՛չ, պարտադիր չէ: Նա պետք է ունենա միայն բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ, վկայական և այլն)՝ անկախ ոլորտից (ՀՀ կառավարության 30.11.2023թ. N 2106-Ն որոշում, 1-ին հավելված, 10-րդ կետ, 3-րդ ենթակետ): -
Հավաստագրված մասնագետը չի կարող հանդես գալ նույն ընկերության համապատասխան ոլորտի ներդիրի ԻՏԱ կազմում: -
Ներգրավվածությունը հիմնավորելու համար անհրաժեշտ է կցել համապատասխան տեխնիկական անձնագիր կամ սեփականության վկայական, հաշվառման վկայագիր կամ վարձակալության պայմանագիր: -
Պատասխանատու մասնագետը և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագետները կարող են ներգրավվել, եթե առկա է օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր, որն ամրագրված է տվյալ մասնագետի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված անհատական հաշվի քաղվածքում։ Քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն աշխատանք կատարողների տվյալները չեն արտացոլվում համակարգում։ -
Առաջին անգամ լիցենզիայի համար դիմող կազմակերպությունը չի կարող ստանալ 1-ին՝ բարձր դասի լիցենզիա։ Նա կարող է դիմել քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (ծածկագիր N 01) և շինարարության իրականացում (ծածկագիր N 03) գործունեության տեսակների դեպքում միայն 3-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (ծածկագիր N 02), շինարարության որակի տեխնիկական հսկողություն (ծածկագիր N 04) և քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում (ծածկագիր N 05) գործունեության տեսակների դեպքում՝ միայն 2-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար: Սկսնակ կազմակերպությունը պետք է առաջնորդվի ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշմամբ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186529)։ -
Լիցենզիայի և ներդիրի գործողությունը համարվելու է դադարեցված նույնիսկ այն պարագայում, երբ ձեռք բերված աշխատանքների կամ ծառայությունների պայմանագրային ժամկետները լրանում են 2024 թվականի սեպտեմբերի 17-ից հետո։2022 թվականին ընդունված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել մեկ տարի անց, որից հետո ևս 9 ամիս անցումային ժամանակահատված է սահմանվել վերալիցենզավորման համար։ Ոլորտում գործող կազմակերպություններին տրվել է բավականաչափ ժամանակ մինչև սեպտեմբերի 17-ը լիցենզիայի դասակարգումը սահուն, առանց քաղաքաշինական ծրագրերի ընդհատման կազմակերպելու համար։ -
Տնտեսվարող սուբյեկտի տնօրենը պետք է մուտք գործի urban.e-gov.am էլեկտրոնային համակարգ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով։ Սկզբում «Քաղաքաշինության ոլորտի լիցենզիաներ» հատվածից անհրաժեշտ է ընտրել ոլորտը՝ կատարված աշխատանքից և այլ չափանիշներից կախված համապատասխան դասի լիցենզիա ստանալու համար։ Այնուհետև լիցենզիայի ոլորտից կախված պետք է ընտրել համապատասխան ներդիրը և յուրաքանչյուր ներդիրի համար լրացնել առանձին հայտ։
-
Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացնել հայտ «Առցանց դիմումներ» բաժնում։ Համակարգ հնարավոր է մուտք գործել նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) օգնությամբ: Mobile ID հնարավոր է կարճ ժամանակում ձեռք բերել՝ պարզապես դիմելով սպասարկող բջջային օպերատորին։ -
Մասնագետները, ըստ աշխատանքային փորձի, կատարված աշխատանքների ծավալի և բարդության, ստանում են համապատասխան՝ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հավաստագիր՝ կախված քաղաքաշինական օբյեկտների և աշխատանքների ռիսկայնության աստիճանից (մանրամասները՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի հոդված 11.1-ում): Իսկ ռիսկայնության աստիճանները նկարագրված են ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի N 596-Ն որոշման 4-րդ գլխում և N4 հավելվածում։ -
Պետք է ներկայացնել՝- տվյալ մասնագիտությամբ հայտատուի փորձը հավաստող փաստաթղթեր՝ համակարգ ներբեռնելով կատարված առնվազն 1 աշխատանքի կամ ծառայության վերաբերյալ ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտի կամ ծածկված աշխատանքների ակտերի կամ կատարողական ակտերի և իրավահաստատող այլ փաստաթղթերի բնօրինակների սքանավորված տարբերակները:
Գործունեության տեսակին, ենթատեսակին և կարգին համապատասխան մասնագիտությունները ներկայացված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի N 15-Ն հրամանի N 2 հավելվածի 5-րդ կետի աղյուսակում:- աղյուսակում նշված մասնագիտությամբ առնվազն բակալավրի կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճանը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)։
-
Հայտատուն կարող է կցել գործատուի տրամադրած տեղեկանքն առ այն, որ տվյալ մասնագետը ներգրավված է եղել ներկայացված շինաշխատանքներում և հանդիսացել պատասխանատու մասնագետ, ինչպես նաև՝ այլ փաստաթղթեր։ -
Այո՛։ Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության 1-ից ավելի ոլորտներում։ Յուրաքանչյուրի դեպքում պետք է ներկայացնել առանձին հայտ։ -
Ոչ, պարտադիր չէ, մասնագետների ընտրությամբ է: -
Այս դեպքում մասնագետը պետք է ներկայացնի 3-րդ պատասխանում նշված փաստաթղթերը՝ հետևյալ տարբերությամբ․- բակալավրի կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում՝ 5 տարվա ընթացքում կատարված աշխատանքները (մեկական օրինակ՝ յուրաքանչյուր կազմակերպությունում կատարած աշխատանքից),
- մագիստրոսի որակավորման աստիճան կամ ԽՍՀՄ տարիներին ստացած որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում՝ առնվազն 3 տարվա ընթացքում կատարված աշխատանքները (մեկական օրինակ՝ յուրաքանչյուր կազմակերպությունում կատարած աշխատանքից)։
-
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կիրարկումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ որոշումներով՝
1. ՀՀ Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշում:2. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի «Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման և պատասխանատու մասնագետների հավաստագրման անցումային կարգը հաստատելու մասին » N 15-Ն հրաման:3. ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N1615-Ն որոշում:4. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի «Քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները և շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող կրեդիտների քանակը և դրանց շնորհման չափորոշիչները հաստատելու մասին» N 06-Ն հրաման: -
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝
1. 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի)2. 1-ին կամ 2-րդ դասի Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն3. 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի Շինարարության իրականացում4. 1-ին կամ 2-րդ դասի Շինարարության որակի տեխնիկական հսկողություն5. 1-ին կամ 2-րդ դասի Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում: -
Շինարարության թույլտվությունը փաuտաթուղթ է, որը հաuտատում է կառուցապատողի` ինչպեu նոր կառուցապատման նպատակով տրամադրված հողամաuում, այնպեu էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը:
Քանդման թույլտվությունը փաuտաթուղթ է, որը հաuտատում է uեփականատիրոջ կամ նրա կողմից uահմանված կարգով լիազորված անձի` շենքերն ու շինությունները քանդելու իրավունքը:
/ՀՀ կառավարության 19.03.2015թ. «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին N 596-Ն որոշում»/ -
Քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը սահմանված է ՀՀ կառաարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N1615-Ն որոշմամբ:
/30.05.2001թ. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, 10-րդ հոդված, 1-ին կետի 22-րդ ենթակետ/