«Նոր Երևան» թաղամասի բնակարանների վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 26-ին
Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում «Նոր Երևան» թաղամասի բնակարանների վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 19:00-ն (մեկ ժամ ընդմիջումով): Ըստ անհրաժեշտության կշարունակվի հաջորդող օրերին՝ մինչև կարգով սահմանված խաղարկության ավարտը:
Վիճակահանությունն անցկացվելու է առցանց եղանակով։ Ծրագրի մասնակիցներն ուղիղ հեռարձակմանը կարող են հետևել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերության ֆեյսբուքյան էջերում (www.facebook.com/qaghshin և https://www.facebook.com/mlmining)։
Տեղեկացնենք, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից վիճակահանությամբ բաշխվելու է 995 բնակարան, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արտոնության համաձայն՝ 1 բնակարան առանց վիճակահանության արդեն հատկացվել է հանրային այն ծառայողին, ում ընտանիքի անդամը զոհվել է 2020 թ. 44-օրյա պատերազմում:
Ուշադրությո՛ւն, բնակարանների վիճակահանության հերթականությունը կանխորոշված չէ. այն որոշվելու է ինքնաշխատ եղանակով էլեկտրոնային համակարգի կողմից:
Վիճակահանության անցկացման վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը հրապարակվել է կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/storage/Bnakaranayin%20tsragrer/Arno%20Babajanyan/28-A.pdf), ինչի վերաբերյալ ուղարկվել են էլեկտրոնային ծանուցումներ։ Հրամանով հաստատվել են նաև վիճակահանության մասնակիցների ցուցակը և վիճակահանության գործընթացը կազմակերպող աշխատանքային խմբի կազմը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով:a