Նորություններ

Քաղաքաշինության կոմիտեն միացել է մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին։

Քաղաքաշինության կոմիտեն կունենա թեժ գծի նոր հեռախոսահամարներ։ Մայիսի 5-ից կոմիտեի գործառույթներին առնչվող հարցերով կարող եք զանգահարել 011 621 621 և 011 621 622 հեռախոսահամարներով։ Նախկին՝ 011 621 769 հեռախոսահամարը կդադարի գործել։

Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին այցելել է Վանաձորի Խ. Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց։ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ կառուցվել է դպրոցի մարզադահլիճը:

Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներն Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում հանդիպել են ՀՀ համայնքապետարանների ներկայացուցիչների հետ։

Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Երևանի պետական համալսարանում շարունակական մասնագիտական զարգացման դասընթացի մասնակցող քաղաքաշինության ոլորտի մասնագետների հետ։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամների հետ։