Նորություններ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մասնակցել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստին:
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ Հարավկովկասյան գրասենյակի տնօրենի տեղակալ Բերենժե Կալամանդի գլխավորությամբ:
Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է թանգարանի առաջին տնօրեն, ներկայում գիտական քարտուղար Աշոտ Գրիգորյանի (Աշոտ Հայկազուն) ծննդյան 75-ամյակին նվիրված ցուցահանդես։
Հաստատվել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարան գնելու հավակնորդ հանրային ծառայողների ցուցակը:
2022 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացվել է 15 մլրդ 903 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 14 մլրդ 313 մլն դրամ. կատարողականը կազմել է 90 տոկոս:
Քաղաքաշինության կոմիտեում մայիսի 29-ին հյուրընկալել են ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը: