-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քննարկվել են հարկայնության, շինարարական արտադրատեսակների, նախագծման և փորձաքննության որակի վերաբերյալ հարցեր
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի 9-րդ նիստը՝ համալրված կազմով:
Ներկաների ուշադրությանն է ներկայացվել «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերով նախատեսված Հատուկ տեխնիկական պայմանների (ՀՏՊ) նախագիծ: ՀՏՊ-ները սահմանում են գործող նորմերը լրացնող նոր պահանջներ և դրույթներ՝ սահմանված հարկայնությունը գերազանցող շրջանակակապային հիմնակմախքով շենքերի նախագծման համար: Կառուցապատման այդպիսի ծրագիր ունեցող ընկերության նախագծային թիմը ներկայացրել է իրենց ծրագրի քաղաքաշինական առանձնահատկությունները: Դիտարկվել է բարձրահարկ շենքային համալիրի կառուցման նպատակահարմարությունը:
Խորհրդի անդամները քննարկել են նաև շինարարական մի քանի արտադրատեսակների տեղական արտադրության զարգացմանն աջակցելու հնարավորությունները:
Օրակարգի մյուս հարցերը վերաբերել են քաղաքաշինական նախագծման և փորձաքննության որակի բարձրացմանը: