Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքացիների ընդունելություն Քաղաքաշինության կոմիտեում
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները լսել են ընդունելությանը ներկայացած քաղաքացու հարցերը՝ կապված հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևանի Ադոնցի 19/8 հասցեում նորակառույց շենքի հանձնման ժամկետների, ծրագրի իրականացման ընթացքի և որակի հետ:
Կոմիտեի պատասխանատուները լսել են քաղաքացու դիտարկումները, անդրադարձել կոմիտեի աշխատակիցների կողմից քաղաքացու բարձրացրած հարցերին պարբերաբար ընթացք տալու, կառուցապատողի հետ ճշգրտումներ կատարելու գործընթացին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կատարված դիտարկումների վերաբերյալ քննարկումներ ունենալ կառուցապատող ընկերության ղեկավար կազմի հետ: