Երևաննախագիծը ,,NOPRIZ,,մրցույթում առաջին տեղ է նվաճել
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը դեռևս անցյալ տարի ՌԴ-ում ժողովրդականություն վայելող ,,NOPRIZ,, /Ռուսաստանի նախագծողների և հետազոտողների ազգային միավորում/ մրցույթին մասնակցելու առաջարկ էր ստացել և ներկայացրել հայաստանյան մի շարք առաջատար նախագծային ընկերությունների և ճարտարապետական արվեստանոցների անուններ, որոնց թվում էր նաև՝ ,,Երևաննախագիծ,, ընկերությունը:
Եվ ահա, նոյեմբերի 18-ին մասնագիտական NOPRIZ լավագույն նորարական կառույց 2016 մրցույթում Երևաննախագիծ ինստիտուտի հեղինակած /խմբի ղեկավար, ճարտարապետ ՍիրեկանՕհանյան/ ուսումնամարզային համալիրը /պատվիրատու՝ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ/ միանգամից երկու՝ ,,Լավագույն բազմաֆունկցիոնալ կառույց,, և ,,Լավագույն կառույց կրթության բնագավառում,, անվանակարգերում՝ առաջին մրցանակի է արժանացել:
Հյուրերին, այդ թվում նաև՝ արարողությանը մասնակցող ,,Երևաննախագիծ,, ՓԲԸ ներկայացուցչին, մրցանակներ և դիպլոմներ է հանձնել ,,NOPRIZ,,-ի նախագահ, ՌԴ ժողովրդական ճարտարապետ Միխայիլ Պոսուխինը, որը ղեկավարում է նաև ,,Մոսպրոյեկտ,,-2 նախագծային ընկերությունը:
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ և Մոսկվայի քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառի հայտնի դեմքեր, ճարտարապետներ, քաղաքաշինարարներ: