ՄԱԿ-ի աջակցությամբ կանցկացվի Հայաստանի քաղաքաշինության ոլորտի ուսումնասիրություններ
Օրերս Ժնևում ընթացող ՄԱԿ ԵՏՀ-ի (Եվրոպական տնտեսական հանձնաժողով) ղեկավար կոմիտեի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ՄԱԿ ԵՏՀ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացնել քաղաքաշինության զարգացման, տարածական պլանավորման և բնակարանային քաղաքականության ոլորտների նոր ուսումնասիրություններ (երկրի նոր նկարագրի անցկացում), ինչպես նաև մշակել ազգային գործողությունների պլանը: Այս փաստաթղթերում կարտացոլվեն նաև նշված ոլորտների բարեփոխմանն ուղղված ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունները:
Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ-Հաբիթաթի աջակցությամբ Հայաստանում 2014-2016 թվականներին <Մատչելի բնակարաններ և էներգաարդյունավետություն> թեմայով միջազգային ուսումնական դասընթացներ անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-9-ը կայացած ՄԱԿ ԵՏՀ-ի բնակարանային տնտեսության և հողի կառավարման կոմիտեի 74-րդ նստաշրջանում «Բնակարանային քաղաքականության և հողօգտագործման ոլորտներում ԵՏՀ-անդամ երկրների նվաճումները» թեմայով ելույթ է ունեցել քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Նա ներկայացրել է 2000-2013 թթ. Հայաստանում քաղաքաշինության բնագավառի՝ շինարարության, տարածական պլանավորման և բնակարանային քաղաքականության ոլորտներում իրականացված աշխատանքները, ձեռքերումները և առկա խնդիրները: Պարոն Թադևոսյանն առաջարկություններ է ներկայացրել նաև ՄԱԿ ԵՏՀ–ի հետ համագործակցության ընդլայնման և խորացման առնչությամբ:
Նստաշրջանի ընթացքում հաստատվել է ՄԱԿ ԵՏՀ տարածաշրջանում կայուն բնակարանային տնտեսության և հողերի կառավարման 2014-2020 թվականների ռազմավարությունը, որն ուղեցույց կհանդիսանա անդամ-երկրների կառավարությունների և ՄԱԿ ԵՏՀ-ի գործունեության համար` կայուն քաղաքաշինության զարգացման, տարածական պլանավորման և բնակարանային տնտեսության ոլորտների հեռանկարային զարգացման գործընթացներում: