«Ալեքսանդր Թամանյան 135» ցուցահադնեսը` Ջերմուկում և Դիլիջանում
Շարունակվում է «Շրջիկ ցուցահանդես ՀՀ մարզերում» ծրագրը, այս անգամ ցուցահանդեսը ներկայացվել է Ջերմուկում և Դիլիջանում։ Մեծ ճարտարապետի ծննդյան 135-րդ տարեդարձին նվիրված «Ալեքսանդր Թամանյան-135» խորագրով ցուցահանդեսը նախաձեռնել են ՀՀ քաղաքաշինության նախարարությունը եւ Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտը: Ցուցահանդեսի նպատակն է հանրապետության մարզերում ներկայացնելով տաղանդաշատ ճարտարապետի աշխատանքները, անձնական իրերը` հնարավորություն ընձեռել տեղի բնակչությանը մոտիկից ծանոթանալու ճարտարապետության մեջ Ալ. Թամանյանի թողած ավանդին:
Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղում, ապա Դիլիջանում ցուցահանդեսի բացման արարողություններին ներկա Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, կարևորեցին մարզերի համար կրթամշակութային նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ ցուցադրությունն ընդգրկում է ստենդեր, որոնցում պատկերների ու տեքստերի միջոցով ներկայացված են Ալ. Թամանյանի կենսագրության ու գործունեության հիմնական դրվագները, ընտանեկան քրոնիկոնի 22 լուսանկարներ եւ ցուցափեղկ, ուր ցուցադրվում են Ալ. Թամանյանին պատկանած որոշ անձնական իրեր ու գծագրական գործիքներ։