-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Վարչապետն ու քաղաքաշինության նախարարը ծանոթացան Մարցի դպրոցի հիմնանորգման խնդիրներին
Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նրան ուղեկցող քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Մարց համայնքում ծանոթացել են տեղի միջնակարգ դպրոցի ներկա վիճակին:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը տեղեկացրել է, որ 1967 թվականին կառուցված դպրոցը մինչ օրս չի նորոգվել, այն չունի մարզադահլիճ, ջեռուցման համակարգ։ Կառույցը սեյսմակայունության տեսանկյունից խիստ վտանգավոր ու խոցելի է, ուստի սեյսմազինվածության բարձրացման նպատակով կարիք ունի էական կոնստրուկտիվ միջամտությունների։
Դպրոցում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` առաջարկվել է մասնաշենքը վերակառուցել եւ նախատեսել առանձին մարզադահլիճային նոր մասնաշենք։ Կառավարության ղեկավարի հանձնարարականով ՀՀ պետական բյուջեից հատկացվել են անհրաժեշտ միջոցներ՝ դպրոցը հիմնանորոգելու եւ նոր մարզադահլիճ կառուցելու համար: Ներկայումս դպրոցի շինաշխատանքները ներկայացվել են մրցութային գնման՝ էլեկտրոնային համակարգով: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել եկող տարի: Շուրջ 100 աշակերտ ունեցող դպրոցում առաջիկա սեպտեմբերից կսկսի գործել նաեւ նախակրթարան: