Նախարարի հարցազրույցը <Հրապարակ> թերթին
Վերջին տարիներին Երեւանի կենտրոնը հիմնովին ավերելուց հետո, երբ թվում է, թե Կենտրոնում այլեւս կառուցապատելու տարածք չկա, անցած շաբաթ կառավարությունը հավանության է արժանացրել «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագծի հայեցակարգը:
Ի՞նչ է փոխելու այդ հայեցակարգը մայրաքաղաքում, ուշացած չէ՞ արդյոք Երեւանի փոքր կենտրոնի օրենսդրական կարգավորման հարցը, եւ արդյոք այն զսպաշապիկ կարո՞ղ է լինել քաղաքի կենտրոնն ամեն գնով բետոնապատող օլիգարխների համար: Այս թեմայով զրուցեցինք ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի հետ:
- Գիտեք, ես էլ, որպես երեւանցի, կիսում եմ բոլոր այն մտահոգությունները, որ այսօր կան Երեւանի կենտրոնի հետ կապված: Իհարկե, Երեւանի դեմքը, դիմագիծը Փոքր կենտրոնն է, հատկապես Փոքր կենտրոնն է ստեղծում Երեւանի այն դրական մթնոլորտը, որով հպարտանում է ոչ միայն երեւանցին, այլեւ յուրաքանչյուր հայ: Հետեւաբար, այստեղ կատարվող յուրաքանչյուր տեղաշարժ էլ առավել ցավոտ է ընդունվում, քան, ասենք, քաղաքի ծայրամասում կամ Հայաստանի այլ քաղաքում: Այո, վերջին տարիներին Երեւանի փոքր կենտրոնի գերծանրաբեռնվածությունը խտացավ, բայց մենք, որպես քաղաքաշինության ոլորտի քաղաքականություն իրականացնող մարմին, չենք կարող անտարբեր մնալ կատարվածի նկատմամբ, Ձեր նշած խնդիրներով առավել անհանգստացած է քաղաքաշինական հանրությունը:
Ի դեպ նշեմ, որ հանրապետության վարչապետի հետ ճարտարապետների հանդիպման ընթացքում հնչեցված մտահոգություններն էլ հանգեցրին Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատումը կարգավորելու համար լրացուցիչ իրավական լծակներ ստեղծելուն: Հուսով եմ, որ «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» հայեցակարգը, որը կառավարության որոշմամբ սեղմ ժամկետներում օրենքի է վերածվելու, կկարգավորի Փոքր կենտրոնը կառուցապատելու մոլուցքը:
- Իսկ գործնականում ի՞նչ է տալու այդ օրենսդրական կարգավորումը Երեւանի գերծանրաբեռնված Փոքր կենտրոնին, ասենք՝ օրենքի ընդունումից հետո բարդանալո՞ւ է այդտեղ շինարարական թույլտվություն ստանալը, կամ ի՞նչ եք նախատեսել կենտրոնական զբոսայգիներին «քարե գերությունից» ազատելու համար:
- Հիմնական գաղափարն է` Երեւանի փոքր կենտրոնին տալ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի կարգավիճակ, իմիջիայլոց նշեմ, որ կառավարության մի շարք որոշումներով արդեն տարանջատվել են այդպիսի տարածքներ` Գյումրիում, Աշտարակում, Ջերմուկում եւ զբոսաշրջային այլ կենտրոններում: Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում կիրառվում են լրացուցիչ եւ հատուկ նորմեր ու պայմաններ, որոնք կարող են վերաբերել եւ քաղաքաշինական փաստաթղթերի մշակման ընթացակարգերին, եւ նոր փաստաթղթերի ներմուծման թվին, ինչպես նաեւ ձեր հիշատակած շինթույլտվություններին` կարգերի ու կանոնների, ներառյալ նորմերի փոփոխություններին: Հայեցակարգով մասնավորապես կառանձնացվեն, այսպես ասած, վերապահումով թույլատրելի կառուցապատման ենթագոտիներ, որտեղ քաղաքաշինական միջամտությունը կիրականացվի բացառիկ դեպքերում, հատուկ ընթացակարգով, հանրային կարծիքի ամփոփմամբ` ներառյալ տեղական հանրաքվեով:
Հայեցակարգի մշակման ընթացքում մենք ստացել ենք բազմաթիվ առաջարկներ, քննարկումների արդյունքում մասնագիտական հանրության միասնական կարծիքն ամփոփվեց հայեցակարգում, որով առաջարկվում է Երեւանի փոքր կենտրոնին տալ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի կարգավիճակ: Սա հենց այն դեպքն է, որ պետք կիրառվեն լրացուցիչ նորմեր, ընթացակարգեր, քանի որ կյանքը ցույց տվեց, որ գործող օրենսդրական նորմերը եւ Երեւանի համար ընդհանուր հիմունքներով մշակված ու ներկայումս գործող քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերն ի զորու չեն լիարժեքորեն կարգավորելու մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատումը: Ի դեպ, կանխելով Ձեր հարցը, նշեմ, որ կարեւոր նշանակություն է տրվում նաեւ հուշարձան շենքերի եւ դրանց պահպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության հետ առնչվող խնդիրներին, Երեւանի ճարտարապետական դիմագիծը ձեւավորող ավանդական կառուցապատման պահպանմանը, ինչպես նաեւ Փոքր կենտրոնի բեռնաթափմանը, կառուցապատման էկոլոգիական բաղադրիչի ուժեղացմանը, գեղագիտական միջավայրի կատարելագործմանը եւ այլն:
- Դուք չանդրադարձաք Կենտրոնի կանաչ տարածքների խնդրին, ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Կենտրոնում կանաչ տարածքների ավելացման համար, եթե, իհարկե, դա հնարավոր է: Մանավանդ գիտենք, որ Երեւանում կանաչի խիստ պակաս կա եւ ավելացնելու հույժ կարիք:
- Կանաչ տարածքների խնդիրն այսօր հրատապ է ոչ միայն Երեւանի, այլ, առհասարակ, ողջ աշխարհի համար: Կարծում եմ գիտեք, որ եվրոպական մի շարք երկրներում խրախուսման եղանակներ կան, այսպես ասած՝ «կանաչ ճարտարապետության» կիրառման համար` խոսքը, օրինակ, «կանաչ տանիքների» կամ «կանաչ կայանատեղիների» մասին է, Երեւանում հրատապ է, օրինակ, ուղղահայաց կանաչապատման կիրառումը: Վերոնշյալ գործոնները, լինելով բնության վրա առկա եւ աճող ծանրաբեռնվածությունը մեղմելու ազդեցիկ լծակներ, միաժամանակ կնպաստեն ճարտարապետագեղարվեստական մշակույթի նոր տեխնոլոգիաների ներմուծմանը մեր երկիր: «Կանաչ» ճարտարապետության արմատավորումն ու խրախուսումը բավականաչափ արդիական է Փոքր կենտրոնի խիտ կառուցապատված միջավայրի համար, որտեղ գնահատելի է կանաչապատված յուրաքանչյուր հատված:
Հանրային օգտագործման կանաչ տարածքների պահպանության, բարելավման եւ ընդարձակման նպատակով, ինչպես նաեւ, հաշվի առնելով, որ Երեւանի փոքր կենտրոնում բացակայում են այդպիսի տարածքների ընդարձակման համար անհրաժեշտ հողային ռեզերվները, հայեցակարգով նախատեսվում է առանձնացնել մայրաքաղաքի բնական համալիրի պահպանման ենթագոտիներ` վերջիններիս համար սահմանելով պահպանման եւ պլանավորման հատուկ ռեժիմներ:
- Որո՞նք են Փոքր կենտրոնի սահմանները, եւ արդյո՞ք դրանք համընկնում են վարչատարածքային սահմանների հետ:
- Հատուկ կարգավորման գոտու սահմաններում ընդգրկված հատկապես բարձր քաղաքաշինական արժեք ունեցող տարածքներն առաջարկվում է տարանջատել որպես առանձնահատուկ կարեւորության ենթագոտիներ, որտեղ քաղաքաշինական միջամտություն կիրականացվի բացառիկ դեպքերում եւ ավելի խստացված պահանջներով: Օրենքով կարգելվեն վերնահարկերի եւ տանիքների հատվածային ձեւափոխումները` նշված ձեւափոխումներն իրականացնելով բացառապես վերջիններիս կառուցապատումը կանոնակարգող եւ սահմանված կարգով հաստատված միասնական ծրագրին եւ դրանով սահմանված չափորոշիչներին համապատասխան` գոտիավորման նախագծով սահմանված թույլատրելի հատվածներում: Ճարտարապետական կերպարի միասնականության ապահովման նպատակով, քաղաքի ավանդական միջավայրը ձեւավորող` ճարտարապետական տեսակետից արժեքավոր շենքերից ու շինություններից կազմավորված շարքային կառուցապատման որակական հատկանիշների պահպանման նպատակով նախատեսվում է առանձնացնել նաեւ արժեքավոր «միջավայրաստեղծ» շարքային կառուցապատման գոտիներ:
Ինչ վերաբերում է Փոքր կենտրոնի սահմաններին, ասեմ, որ այն չի համընկնում Երեւանի վարչատարածքային սահմանների հետ, մոտավոր պատկերացում կազմելու համար նշեմ, որ Փոքր կենտրոնի տարածքը սահմանազատված է Կասկադից, Սարալանջի փ., Չարենցի փողոցով մինչ «Այրարատ» կինոթատրոնին, Գ. Լուսավորիչ փ. ու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածք: Ավելացնեմ, որ, որպես ազգային կարեւորություն ունեցող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ, սահմանագծվում են Փոքր կենտրոնը եւ դրա անմիջական ազդեցության (բուֆերային) գոտիները, որում ընդգրկված է նաեւ Հրազդանի կիրճը: