-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Դիտարկվել են քաղաքաշինության բնագավառում GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի կիրառման հնարավորությունները
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են «Գեովայբ» կազմակերպության ներկայացուցիչներ Բագրատ Բալաբանյանին և Էրիկ Գյուլազյանին: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) կիրառման հնարավորություններն ու միջազգային փորձը:
Ներկայացվել են համակարգի՝ տվյալների հավաքագրման, վերլուծությունների իրականացման և գործընթացների թվայնացման հնարավորությունները: Դիտարկվել են GIS-ի կիրառման տարբեր օրինակներ համաշխարհային փորձից: Անդրադարձ է կատարվել ընկերության կողմից հանրապետությունում իրականացված այլ ծրագրերին ևս:
Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է GIS-ի կիրառման ընդլայնումը Հայաստանի քաղաքաշինության ոլորտում և ընդգծել այդ ուղղությամբ համագործակցելու կոմիտեի պատրաստակամությունը: Նախանշելով գործակցության հնարավոր ուղիները՝ որոշվել է կոմիտեի գործառույթների շրջանակում փորձարկել համակարգի կիրառությունը պիլոտային ծրագրով: