-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեում իրանական ընկերությունը ներկայացրել է արագ կառուցվող շինություններում կիրառվող տեխնոլոգիաները
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Հուշմանդ Սազե» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների, հասարակական նշանակության շենքերի և շինությունների նախագծման, դրանց կիրառման վերաբերյալ հարցեր։
Դիտարկելով Հայաստանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերում ընկերության ներգրավման հնարավորությունները՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է դպրոցներ, մանկապարտեզներ, մարզական և առողջապահական հաստատություններ կառուցելու ՀՀ կառավարության ծրագրերը։ Նա տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում կոմիտեի կայքում հրապարակվելու են անհատական բնակելի տների նախագծեր, և առաջարկել ներկայացնել նաև ընկերության մշակած նախագծերը։
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց համապատասխանությունը Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերին։
Կողմերը պայմանավորվել են քննարկել նախանշված ուղղություններով համագործակցության մանրամասները։