-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքացիների ընդունելություն Քաղաքաշինության կոմիտեում
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները լսել են ընդունելությանը ներկայացած քաղաքացիների հարցերը՝ կապված Գյումրիում հանրակացարանային շենքեր կառուցելու իրենց ծրագրի հետ:
Կոմիտեի պատասխանատուները հետաքրքրվել են՝ ծրագրի իրագործման նպատակով ինչ քայլեր են ձեռնարկվել՝ սահմանված ընթացակարգերի համաձայն: Միաժամանակ ներկայացրել են գործընթացների մանրամասները, տվել բացատրություններ փաստաթղթերի ներկայացման և նախագծերի կազմման ուղղությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրիի համայնքապետարանի հետ՝ քաղաքացիներին ընդունելու, ընթացակարգերի մասին հանգամանալից տեղեկացնելու և հատուկ կարգավորման գոտում նախատեսվող կառուցապատման էսքիզային նախագիծը Քաղաքաշինության կոմիտեի համաձայնեցմանը ներկայացնելու վերաբերյալ: