Պայմանագրի ստորագրմամբ՝ տրվել է 44 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման մեկնարկը
2018 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի կողմից ներկայացված՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված 458 մլն դրամ հատկացումների հաշվին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին որոշման նախագիծը, որով կանոնակարգվել էր Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքի բնակարանային խնդիր:
Այսօր, որոշմամբ նախատեսված միջոցառումների մեկնարկը տալու նպատակով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը Լոռու մարզում էր, որտեղ մարզպետարանի և «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է մարզի գյուղական համայնքներում պետական ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բարձր պատրաստականություն ունեցող 44 կիսակառույցներն ավարտին հասցնելու մասին պայմանագիր:
Համաձայն պայմանագրի` կիսակառույցների շինարարական աշխատանքներն իրականացվելու են 2019 թվականի մարտ-դեկտեմբեր ժամանակահատվածում:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և մարզպետ Անդրեյ Ղուկասյանը քննարկել են նաև մարզի քաղաքաշինական մի շարք խնդիրներ:
Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը պատասխանել է լրագրողների հարցերին: