-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Շարունակական համագործակցություն
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակում ծրագրերի ավագ ղեկավար Գոհար Մուսայելյանին և ծրագրերի վերլուծաբան Աննա Սարգսյանին, նրանց հետ քննարկել սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի միջնաժամկետ վարկային առաքելության (SSIP) արդյունքների հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցել է Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ղուլարյանը, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ:
Գոհար Մուսայելյանը նախ շնորհավորել է պարոն Էլոյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություն ստանձնած կարևոր և պատասխանատու աշխատանքում:
Այնուհետ ներկայացրել Բանկի տեսակետը՝ քննարկելով Ծրագրի կողմից ֆինանսավորվող դպրոցների հետագա շինաշխատանքների իրականացման, սեյսմիկ նորմերի խստացման հարցերը: Կողմերը խոսել են նաև հանրապետության տարբեր համայնքներում գտնվող դպրոցների ընտրության չափանիշների մասին:
Պարոն Էլոյանը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել: