-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Կհամագործակցեն քաղաքաշինության բնագավառում
Անի հյուրանոցում մեկնարկել էր Հայ-իրականական միջկառավարական խորհրդի երկօրյա աշխատանքային նիստը, որին մասնակցել են նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչները:
Աշխատաժողովին թիվս բազմաթիվ հարցերի քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտին վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա ամիսներին սեյսմակայուն շինարարության և առկա շենքերի սեյսմիկ վերազինվածության, նորագույն տեխնոլոգիաների շահագործման ոլորտներում ձեռք բերված փորձը փոխանակելու վերաբերյալ:
Միաժամանակ, համաձայնություն է ձեռք բերվել ճարտարապետական և շինարարական համատեղ նախագծեր կազմելու և այս համատեքստում ևս փորձի փոխանակման շուրջ։
Ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու նպատակով կողմերը համաձայնել են ստեղծել համատեղ հանձնաժողով: