-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Աշխատանքային այց՝ <<Սևան ազգային պարկ>> և Ծաղկաձոր՝ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգման նպատակով
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում:
Ն. Սարգսյանը <<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանի, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանի և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարել <<Սևան ազգային պարկ>>-ի առափնյա տարածքում, ապա՝ տեղում խորհրդակցություն անցկացրել՝ քննարկելով տարածքի կիսակառույցներին, ներդրումային ծրագրերին և կառուցապատման կանոնակարգմանն առնչվող խնդիրներ:
Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաև <<Սևան ազգային պարկ>>-ի տարածքում ինքնակամ շինությունների և անօրինական հողօգտագործումների կանխմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:
Այնուհետև Ն. Սարգսյանը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Կեչառիս վանական համալիր՝ վերջինիս հարակից գոտում կառուցապատման ծրագրերի կանոնակարգման նպատակով: