-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Աշտարակի մարզադպրոցի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցների հաշվին
Երեկ Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել Աշտարակի հիմնանորոգված-վերակացուցված մարզադպրոցի բացումը, որին ներկա է գտնվել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարզադպրոցի կառուցումը սկսվել է դեռ խորհրդային տարիներին, իսկ ավարտին է հասցվում այսօր. շինաշխատանքներն իրականացվել են ՀՀ 2009-2016 թթ. պետական բյուջեների միջոցների հաշվին:
2009-16 թթ. ընթացքում վերակառուցվել են մարզադպրոցի երկու մասնաշենքեր, իրականացվել` սեյսմազինվածության մակարդակի ավելացման միջոցառումներ, ներքին և արտաքին հարդարման, էլեկտրամատակարարման, ջեռուցման, ջրամատակարարման, գազամատակարարման, օդափոխության, կոյուղու համակարգերի կառուցման աշխատանքներ:
արզադպրոցը նախատեսված է համայնքի և հարակից համայնքների սպասարկմանը:
Շինարարության պատվիրատուն 2009-2010 թթ. հանդիսացել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, իսկ 2011-2016 թթ.` ՀՀ ՔՆ <Քաղաքաշինական ԾԻԳ> ՊՀ-ը: