Պոստ Ֆակտում. Անչափահասության կանխավարկած
Սկզբնաղբյուր https://www.armeniatv.am/hy/62249-62249
05.06.2017; https://www.armeniatv.am/hy/62249-62249
Վտանգավոր, շատ վտանգավոր խաղեր, որոնք դառնում են ճակատագրական երեխաների համար: Ինչպես պաշտպանել երեխաներին ժամանակակից վտանգավոր խաղերից: Ինչպե՞ս դեմ գնալ ԱՆՉԱՓԱՀԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ-ին:
Սա ռուֆֆինգ է` մագլցումը բառացի:
Աշխարհում վերջերս թրենդ դարձած երևույթը հասավ նաև Հայաստան: Բարձրահարկերի տանիքներ մագլցած և էքստրեմալ պայմաններում իրենց տեսագրած ու սելֆիներ արած պատանիները համացանցում տարածեցին իրենց վտանգավոր հնարքներն ու հայտնվեցին ոստիկանատներում: Իրավապահները Ծնողական ժողով արեցին` ջնջեցին տեսանյութերը: Էքշն ժանրի ֆիլմերի ու համակարգչային խաղերի նմանակմամբ էքստրիմի սիրահար պատանիները հայտնվում են կամուրջների ու բարձրահարկերի տանիքներին և կարծում են, թե հենց այսպես իրենց ու շրջապատին կապացուցեն, որ ուժեղ են ու համարձակ:
Մայիսի 25-ին պատասխանատուների գործողությունները ոչ թե կանխարգելիչ բնույթ ունեին, այլ արձագանք էին արդեն իսկ տեղի ունեցած ողբերգության: Վտանգավոր վայրում, վտանգավոր հնարքներ կիրառելով՝ Դավիթաշենի կամրջից 13-ամյա երեխա էր ցած ընկել: Տարածքը հսկող ոստիկանները չարաբաստիկ զուգադիպութամբ դեպքի վայրում չեն եղել: Երևանի 3 կամուրջների վերահսկողությունը կառավարության որոշմամբ 2004 թվականից է ոստիկանության պարտականությունը, և դժբախտ պատահարը վստահաբար տեղի չէր ունենա, եթե կամրջի վրա ոստիկան լիներ:
Եվրոպայում, Ամերիկայում, անգամ Թուրքիայում քաղաքացիների և հատկապես երեխաների համար կամուրջներն անվտանգ դարձնելու բազմաթիվ տարբերակներ են մշակվել: Օրինակ՝ Մանհեթնի կամուրջը 2 կողմից պատված է բարձր ցանկապատով: Տորոնտոյի բոլոր կամուրջների եզրերին լրացուցիչ արգելապատնեշներ են ամրացված: Շատ տարածված տարբերակ է անվտանգության ցանցերի կիրառումը:
Ճարտարապետների միության նախագահը համոզված է, որ կամուրջների ժամանակակից ճարտարապետության պարտադիր պայման դարձած անվտանգության ցանցերի կիրառումը մեզ համար էլ է օրակարգային, նույնիսկ՝ ուշացած:
Կամրջաշինության ոլորտում Հայաստանում դեռևս գործում են խորհրդային նորմերը: Հենց այդ պատճառով կամուրջների պարապետների ցանցապատումն ամենևին էլ պարտադիր չէ:
Ով պետք է կամուրջների փրկարար ցանցեր անցկացնի: Քաղաքաշինության կոմիտեից վստահեցնում են, որ նախաձեռնողը պետք է լինի Երևանի քաղաքապետարանը, իսկ քաղաքապետարանն էլ սպասում է նորմատիվների փոփոխությանն ու մշակմանը: Խնդրի կարգավորումն, ըստ Երևանի աավագանու «Ելք» խմբակցության ղեկավարի, քաղաքապետարանի գործն է: Ցանցապատումը, Դավիթ Խաժակյանի կարծիքով, ամենևին էլ թանկ չէ: Ահա թե որքան կարժենա, օրինակ, Դավիթաշենի կամուրջի մի նվազագույն արժեքը կկազմի 1500 ամն դոլար:
Սակայն մինչև կողմնորոշվեն, թե ով է կամուրջների անվտանգության պատասխանատուն, երեխաները շարունակում են խաղալ վտանգավոր խաղեր, վտանգավոր բարձրություններում և ոչ մի երաշխիք դժբախտ պատահարներից: