-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Շենքերի էներգաարդյունավետության թեման ուշադրության կենտրոնում
Օրերս Պրահայում կայացել է ՄԱԶԾ-ԿԿՀ (Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիր - Կանաչ Կլիմայի Հիմնադրամ) <<Շենքերի էներգաարդյունավետ վերակառուցման ներդումների ռիսկերի նվազեցում>> թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:
Աշխատաժողովին մասնակցել են Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի, ԱՊՀ նախկին տարածքի երկրների պատվիրակները՝ ներկայացնելով անհատական բնակելի տներում և բազմաբնակարան շենքերում Էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման ծրագրերի, դրանց արդյունքների, ծրագրերի իրականացման ժամանակ ի հայտ եկած քաղաքական, ֆինանսական և տեխնիկական խոչընդոտները:
Այս համատեքստում ծավալվել են խմբային քննարկումներ, որին մասնակցել է նաև Հայստանի պատվիրակությունը: Աշխատաժողովի ավարտին մասնակիցների կողմից շեշտվել է օրակարգային հարցի կարևորությունը և դրա կարգավորմանն ուղղված ջանքերի հնարավորինս մեկտեղումը: