Ի գիտություն` պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի 3-րդ փուլի հավակնորդների
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով հաստատվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ ծառայողների ցուցակը:
Նույն հրամանով սերվերի տվյալների բանկ մուտք գործելու, բանալի ստանալու և բնակարանների ընտրության վերջնաժամկետ սահմանվել է 2017 թվականի մայիսի 26-ը:
Այդ կապակցությամբ Ծրագրի հավակնորդների էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկվելու են ծանուցումներ, որոնցում նշված կլինի Կոմիտեի արտաբյուջետային հաշվի համարը: Անհրաժեշտ է, որ հավակնորդները նշված հաշվեհամարին կատարեն 400.000 դրամ վճարում և վճարման կտրոնը ներկայացնեն Կոմիտե` մուտքի բանալի ստանալու համար (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն 3, 4-րդ հարկ, 448 սենյակ):
Հորդորում ենք հավակնորդներին պարբերաբար ստուգել էլեկտրոնային փոստը և սահմանված ժամկետում կատարել անհրաժեշտ գործողությունները:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N1209-Ն որոշմամբ մեկնարկել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը, որի աշխատանքները` բաշխման ու վաճառքի, Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն: