Քննարկման թեման` շինարարության գնագոյացման արդիականացումը
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի՝ ՀՀ 2017թ. կառավարության գերակայությունների շրջանակում կայացել է քաղաքաշինության բնագավառում առկա հիմնախնդիրները համակարգող խորհրդի միջանկյալ նիստը, որը վարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Քննարկման թեման՝ շինարարության գնագոյացման արդիականացման ծրագրի հայեցակարգի լրամշակված տարբերակի և շինարարության համալիրում գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչների արդիականացման խնդիրներն էին, որոնց ըստ էության նախորդել էր 03.02.2017թ կայացած հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցությունը:
Աշխատանքային խմբի կողմից մանրամասն ներկայացվել են մշակված հայեցակարգի այլընտրանքային ուղղությունների ու մոտեցումների կիրառման հնարավորությունները և խնդիրները:
Մասնավորապես, որպես առաջնահերթություններ կարևորվել են գործող շուկայի մշտադիտարկման արդյունքները, շինարարությունում կիրառվող խոշորացված ցուցանիշների արդիականացումն ու անալոգային օբյեկտների կատալոգի ստեղծումը, գործող տարրային նորմերի մի մասի (այդ թվում նոր տեխնոլոգիաների) լրամշակման անհրաժեշտությունը: Քննարկման են ներկայացվել նաև գնագոյացման ոլորտի զարգացման և կառավարման ռազմավարության երկու հիմնական ուղղություններ, այն է՝ Պետական կառավարման անմիջական ազդեցությամբ իրականացվող ռազմավարությունուն և պետություն - լիցենզավորված փորձագիտական մարմին համագործակցությամբ իրականացվող ռազմավարություն՝ մեկ կամ ավելի փորձագետ- գնահատողների ինստիտուտի ներդնում և նրանց կողմից գնային առաջարկների ընտրության հնարավորություն: Այս համատեքստում, աշխատանքային խումբը առաջարկել է ուսումնասիրել նաև վերը նշված խնդիրների առնչությամբ ՀՀ օրենսդրական և այլ իրավական ակտերի մասով ակնկալվող փոփոխությունների շրջանակները:
Քննարկման ընթացքում աշխատանքային խմբի կողմից առաջարկվել է իրականացնել շինարարության գնագոյացման բաղադրիչների մասով նոր՝ առավել պարզեցված մեթոդաբանություն ռեսուրսների՝ աշխատավարձի, նյութածախսի և մեքենա-մեխանիզմների շահագործման նորմերի մշակում, ինչպես նաև անդրադարձ է կատարվել նյութածախսի և մեքենա-մեխանիզմների շահագործման նորմերի արդիականացման խնդրին: Քննարկման արդյունքներով որոշվել է հավանություն տալ <<Պետություն - Լիցենզավորված փորձագիտական մարմին համագործակցություն>> ռազմավարության սկզբունքին՝ և ավարտել շինարարության գնագոյացման բաղադրիչների արդիականացման գործընթացը՝ համապատասխան ընթացակարգային աշխատանքներ կատարելով դրանց ընդունման համար: