Այցելություն Իրանի Իսլամական Հանրապետություն
2012 թվականի հուլիսի 2-4-ը Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում տեղի է ունեցել Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսյան <<Քաղաքային անբարեկարգ բնակավայրերի բարեկարգում>> մասնագիտացված աշխատանքային խմբի առաջին նիստը, որին մասնակցել է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության պետ Կարեն Մխոյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են`
* մասնակից անդամ երկրների կողմից վթարային հյուղակները բնութագրող ցուցանիշների բացահայտման, նշված ցուցանիշների փոփոխվող տեղեկատվական բազայի ձևավորման, տարածաշրջանի երկրների վթարային շինությունների ամրացման եւ տեղեկատվության կազմման, անդամ երկրների վթարային շինությունների ամրացման, ծրագրերի արդիականացման մասին փորձի շտեմարանի ստեղծման, տարածաշրջանային երկրների վթարային շինությունների եւ տեղեկատվական համակարգերի նախագծերին վերաբերող փորձի փոխանակման պլանավորման, նորարարությունների եւ գիտելիքների փոխանակման, վթարային շինությունների ամրացման եւ տեղակազմական համակարգերի մեթոդների ու մեխանիզմների ֆինանսավորման, տարածաշրջանի լավագույն պրակտիկայի բացահայտման եւ այլ խնդիրների վերաբերող հարցեր:
Ընդունվել են հետևյալ որոշումները`
1) Բարձր գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարության հյուրընկալությունը եւ աջակցությունը աշխատանքային խմբի գործունեության կազմակերպմանը,
2) Հիմք ընդունել Դելիի, Սոլոյի եւ Թեհրանի հանդիպումների աշխատանքային նախագծերը,
4) Տարածաշրջանի զարգացած երկրների փորձը փոխանակել եւ տարածել դրա պահանջ ունեցող ու հայցվոր երկրներում` հետագայում տեղայնացնելով այն,
5) Ընդգծել տարածքի հայցվոր երկրների հյուղակների բարեկարգման համար ուղղվող միջազգային ֆինանսական ռեսուրսների հավաքագրման եւ համամիտման անհրաժեշտությունը` հաշվի առնելով զարգացած երկրների համապատասխան փորձը, 6) Ընդունել հյուղակների արդիականացման եւ նմանատիպ նախաձեռնությունների բազմակողմանի գնահատման նպատակով անցկացվող համապարփակ մոնիթորինգի եւ հաշվետվության համար պահանջվող համաձայնեցված տարածաշրջանային ցուցանիշների ու չափորոշիչների կարևորությունը` համաձայն Թեհրանի եւ Սոլոյի համաձայնագրի,
7) Ճանաչել կայուն ֆինանսական գործիքների եւ ռեսուրսների կարևորությունը` որպես հյուղակների արդիականացման հիմնասյուն,
8) Հաշվի առնելով տարածաշրջանի առկա մարտահրավերներն ու հնարավորությունները.
ա) Կարևորել շինարարության ընդլայնման ռազմավարությունների եւ քաղաքականությունների իրականացման անհրաժեշտությունը` հնարավորություն տալով համայնքների կայուն ուրբանիզացիային
բ) առաջարկել տարածաշրջանի երկրներին պաշտոնապես ճանաչել հյուղակների արդիականացումը` նրանց քաղաքաշինական պլանավորման եւ կառավարման գործընթացում, համարել այդ պրոցեսն առաջնահերթ եւ համահունչ` դիտարկելով այն որպես հնարավորություն եւ ոչ թե սպառնալիք քաղաքաշինական զարգացմանը
գ) հայտնել մասսայական հետազոտական եւ պետական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության եւ ոչ կառավարական մարմիններին տարածաշրջանային ցանցի ձևավորման մասին, որն իր հերթին կծառայի հյուղակների արդիականացմանը վերաբերող գիտելիքների եւ փորձի փոխանակմանը եւ ակնկալել` ակտիվացնելու անդամ երկրների ազգային ցանցը
դ) համաձայնել Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հյուղակների արդիականացմանը վերաբերող տարբեր ոլորտներում տեղեկատվական բազայի ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ քաղաքների ու երկրների միջև տեղեկատվության տարածման համակարգերի, գիտելիքների եւ վերապատրաստման ցանցերի ձևավորմանը,
ե) համաձայնել ստեղծելու Աշխատանքային խմբի քարտուղարության կողմից առաջադրված` ազգային հաշվետվությունների եւ արձանագրությունների տարածքային տեղեկատվական բազա, որի ամփոփված արդյունքը հիմք կծառայի ազգային հաշվետվությունների նախապատրաստմանը,
զ) համաձայնել ակտիվորեն նպաստելու տարածաշրջանային ցուցանիշների ցանկի մշակմանը` սահմանված ժամանակացույցին համապատասխան,
է) հետագայում համաձայնել Աշխատանքային խմբի քարտուղարության կողմից համակարգելու ֆինանսական գործիքների եւ մեխանիզմների կայուն նորարարական մեթոդների, փորձի եւ գիտելիքների փոխանակմանը,
ը) համաձայնել Աշխատանքային խմբի հանդիպումներն անցկացնել յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ կամավոր անդամ պետության նախաձեռնությամբ,
թ) հաստատել ներկայացված գործողությունների ծրագիրը: