Հանձնաժողովի նիստից առաջ նախարարն ընդունեց քաղաքացիների
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ Գյումրիում, հուլիսի 5-ին, անցկացվեց պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը:
Թեպետ, քաղաքացիների ընդունելություն նախատեսված չէր, սակայն, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, նախարար Սամվել Թադևոսյանն ընդունեց վերոնշյալ ծրագրի շահառու մոտ 80 քաղաքացիների: Նրանց խնդիրները հիմնականում կապված էին ընտանիքի բացակա անդամի, բնակարանի տիրոջ քաղաքից բացակայության կամ սենյակների թվի հետ:
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ավելի քան 140 ընտանիքների փաստաթղթային փաթեթների, Գյումրու քաղաքապետի կողմից հաստատված հերթացուցակում հաշվառված, սակայն անհարժեշտ փաստաթղթերով համալրելու վերաբերյալ նախարարության կողմից իրազեկման գրություններում նշված ժամկետում փաստաթուղթ չներկայացրած ընտանիքներին ծրագրի շահառու ճանաչելու հետ կապված խնդիրներ: Հանձնաժողովի ուշադրությանն արժանացան նաև ծրագրի շրջանակներում կառուցված մեկ սենյականոց, ինչպես նաև 2010թ. կառուցված շենքերից ազատ 7 բնակարանների բաշխման վիճակահանության անցկացման հարցերը:
Հանձնաժողովականները որոշեցին բազմաբնակարան շենքերի մեկ սենյականոց 640 բնակարանների և վերոնշյալ ազատ 7 բնակարանների բաշխման նպատակով նախատեսվող վիճակահանությունները կազմակերպել համապատասխանաբար հուլիսի 20-ին և հուլիսի 27-ին: