Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Համայնքների գլխավոր հատակագծերը կանոնակարգում են քաղաքաշինական խնդիրները
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն աշխատանքներ է տանում հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերի հաստատման համար՝ այդ նպատակով մշակելով մեխանիզմներ և սահմանելով որոշակի չափորոշիչներ: Կոմիտեի ջանքերով այսօր արդեն իսկ 43 քաղաքային և 64 գյուղական համայնքներ ունեն հաստատված գլխավոր հատակագծեր: Հաստատված գլխավոր հատակագծերը հնարավորություն կստեղծեն կանոնակարգելու և վերահսկելու համայնքների քաղաքաշինական գործունեությունը, կառուցապատման գործընթացը դարձնելով կառավարելի:
Միաժամանակ նշենք, հարցը ներառվել է ՀՀ կառավարության 2016 թվականի ծրագրի <<Քաղաքաշինություն>> բաժնում` 2017-2021 թվականների ընթացքում հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերով ապահովելու խնդրի ամբողջական լուծման շրջանակներում։