-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Երկարաձգվել է պետական ծառայողների կողմից բնակարանների ձեռքբերման համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հրամանով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել և սահմանվել է 2016 թվականի հունիսի 15-ը:
Դիմում-հայտերի, ինչպես նաև տեղեկանքի ձևին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով` http://minurban.am/lows/files/5422.pdf:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանների վաճառքի կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի թիվ 182-Ն որոշմամբ, ընդ որում ծրագրի շրջանակներում բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ <<Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի միջոցով: