-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Նախարարի խորհրդականը աշխատանքային այցով Թեհրանում էր
Օրերս ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական Արմեն Մինասյանը աշխատանքային այցով մեկնել էր Թեհրան, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանում հայտնի տարբեր ընկերությունների հետ:
Մասնավորաբար, նախարարի խորհրդականը Թեհրանում հանդիպել է իրանական մի շարք կարևոր նախագծային և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հետագա համագործակցության հնարավորությունների հստակեցման համատեքստում պայմանավորվածություններ ձեռք բերելով նրանց հետ: Հանդիպելով Իրանի ճարտարապետների միության վարչության անդամներին, Արմեն Մինասյանը նախնական համաձայնագիր է ստորագրվել ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ Իրանի ՃՄ համագործակցության վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Իրանի ճարտարապետական շրջանակների հետ՝ 2016 թվականի հոկտեմբերին Երևանում նշվող ճարտարապետի միջազգային օրվա ծրագրում ճարտարապետ Պոլ Աբգարի գրքի շնորհանդեսի անցկացման վերաբերյալ: