Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Այցելություն Ղազախստանի Հանրապետություն
2012 թվականի մայիսի 23-26-ը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության քաղաքաշինության ոլորտի փորձն ուսումնասիրելու նպատակով Աստանայում մասնակցել է «Astana Invest 2012» խորագրով 3-րդ միջազգային ներդրումային համաժողովին: Համաժողովի ընթացքում քննարկվել է Աստանա քաղաքի տնտեսական զարգացման, միջազգային եւ տարածաշրջանային ներդրումային համագործակցության խնդիրները, ներկայացվել է տեղեկատվություն քաղաքի ներդրումային նախագծերի հեռանկարների վերաբերյալ: Ղազախստանի Հանրապետության շինարարության և բնակարանային կոմունալ տնտեսության գործակալության մասնագետների հետ քննարկվել է բնակարանային կոմունալ տնտեսության արդիականացման ծրագրի իրականացման մեխանիզմները եւ փորձը: