«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆԱԼԵ-2016» համահայկական մրցույթ-ցուցահանդես
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2016թ. հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 25-ը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպում է համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդես` ‹‹Երևանյան ճարտարապետական բիենալե-2016›› խորագրով:
Բիենալեի նպատակն է` Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետների ներուժի, գիտական և ստեղծագործական մտքի համախմբումը, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում միջազգային համագործակցության խթանումը, հայ ճարտարապետական ժառանգության հանրահռչակումը, մասնագիտական ուսուցման բարելավումն ու միջազգային համագործակցության դաշտում մրցունակության բարձրացումը:
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ աշխատանքների ընդունման վերջնաժամկետը` սեպտեմբերի 20-ը:
Բիենալեին կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցներ, հեղինակային խմբեր, ինչպես նաև` ճարտարապետական ԲՈՒՀ-երի ուսանողներ:
Մասնակցության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում (www.minurban.am) կամ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3:
Հեռ/ֆաքս` (374 10) 52-46-30:
E-mail: armarchmuseum@gmail.com