-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Շուտով կմեկնարկի 2016թ-ի բնակապահովման պետական աջակցության ծրագիրը
Քաղաքաշինության նախարարի մոտ կայացած հերթական ոլորտային խորհրդակցությունը վերաբերում էր աղետի գոտու բնակապահովման հիմնահարցերին, այս համատեքստում՝ 2016 թվականի անելիքներին:
Ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ ՀՀ 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N1555-Ն որոշման և ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի հանձնարարականների համաձայն 2016թ. մարտի 3-ին ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ըստ այդմ, 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված է 1,849,525.0 ՀՀ դրամ, որի շրջանակներում կլուծվի մոտ 287 ընտանիքի բնակարանային խնդիր:
Միաժամանակ, նախարարն առաջարկել է ֆինանսական աջակցության համատեքստում մոտեցումներ ներկայացնել Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացված ծրագրերի շրջանակներում կիսակառույց բնակելի տների շինաշխատանքների վերաբերյալ: