-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Բողոքողներին լսող եղավ
Սկզբնաղբյուր http://www.irates.am/hy/1436474500
10.07.2015; www.irates.am
Քաղաքաշինության նախարարությունը նոր մոտեցում է ցուցաբերում խաբված բնակիչների խնդիրների հարցում։ «Վերջապես 8 տարվա մեջ առաջին դեպքն է, որ նախարարը մեզ ընդունեց, լսեց մեր խնդիրները և չփախավ մեր հարցերից»,- մեզ հետ զրույցում ասացին 8 տարի առաջ «Գլենդել հիլզ» ընկերությունից «քշվածները» քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ հանդիպումից հետո։ Եթե նկատենք, որ բնակիչների 15-հոգանոց պատվիրակության, վարչապետի գլխավոր խորհրդականի և պատասխանատու կազմակերպության ներկայացուցիչների ներկայությամբ է նախարարի մոտ կայացել խնդրի լուծման ուղիների քննարկումը, ապա կարելի է ենթադրել, որ հուլիսի 13-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայանալիք խորհրդակցությանը քաղաքաշինության նախարարը դատարկ ձեռքով չի գնա։ Ի դեպ, խնդիրների բազմակողմանի քննարկումները և դրանց հիման վրա որոշումներ կայացնելու մոտեցումը քաղաքաշինության նախարարությունում օրինաչափություն են դառնում։