Դասընթացներ գործարար միջավայրի ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ
ՀՀ նախարարությունների և պետական մարմինների քաղաքացիական ծառայողների համար ԵԱՀԿ աջակցությամբ Երևանում մեկնարկել է գործարար միջավայրի կարգավորման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ դասրնթացները։ Դասընթացին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներ` տարբեր ստորաբաժանումներից:
Դասընթացի նպատակն էր խրախուսել նախարարությունների ներգրավումը ընթացակարգերի պարզեցմանն ուղղված «Կանոնակարգիչ գիլյոտին» ծրագրում։ Մասնակիցները ծանոթացան ընթացիկ բարեփոխումների գործընթացին և առաջիկա ծրագրերին:
«Յակոբս, Կորդովա և ասոշիեյթս» ընկերության տնօրեն Սքոթ Յակոբսը իր խոսքում նշեց.- «Հայաստանի բարեկեցությունը պայմանավորված է գործարար միջավայրով և ձեռնարկատերերով, իսկ զարգացման հեռանկարը կախված է պետական կարգավորումներից։ Կարևոր է, որ կարգավորման պատասխանատուները ողջ կառավարությունում հասկանան շուկայի բարենպաստ կարգավորման հիմնարար սկզբունքները և օգտագործեն այդ սկզբունքներն իրենց ամենօրյա աշխատանքում»։
Դասընթացի վերջում օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Ա. Եղիազարյանը նշեց.- «Կարգավորիչ գիլյոտինը բազմաշերտ գործրնթաց է, որը ներառում է շահագրգիռ կողմերի տարբեր խմբեր։ Նախարարությունները և պետական գերատեսչությունները որպես կիրարկող մարմին, կարևորագույն գործընկերներ են մեզ համար։ Մեծապես կարևոր է գործակցել վերանայելու իրավական համակարգը և ներկայացնելու բարեփոխումների առաջարկություններ»։
«Կարգավորիչ գիլյոտին» ծրագիրը նպատակ ունի Հայաստանում խթանել բարենպաստ տնտեսական կառավարումը: