Կառավարության նիստի քաղաքաշինության ոլորտի հարցերը
ՀՀ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում ընդգրկված են եղել քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ հետեւյալ հարցեր.
Կրթական եւ մշակութային օբյեկտներում պահպանման եւ շահագործման արդի պահանջները բավարարող պայմաններ ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկինում ընդունած որոշումներից մեկում: Համաձայն այդ փոփոխության` ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել է տնտեսված միջոցները ուղղորդելու Երեւանի Հ. Թումանյանի տուն-թանգարանի տանիքի վերակառուցմանը, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերանորոգմանը, Մասիսի թիվ 5 դպրոցի գոյություն ունեցող վթարային /2-րդ մասնաշենքի/ վերակառուցմանը, Վաղաշենի նորակառույց դպրոցի բարեկարգմանը եւ կահավորմանը, ինչպես նաեւ քաղաքաշինական /այդ թվում շինարարական/ ծախսային ծրագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնմանը, էլեկտրոնային համակարգի արդյունավետության վերաբերյալ հանրամատչելի տեսահոլովակի ձեռքբերմանը:
ՀՀ կառավարությունը մեկ այլ որոշման փոփոխությամբ` ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարել է դարձյալ տնտեսված միջոցներից գումար հատկացրել Սյունիքի, Տավուշի, Շիրակի եւ Արմավիրի մարզերի տարածաշրջանային պետական քոլեջների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար: Տեղեկացնենք, որ ուսումնասիրության արդյունքներով վերոնշյալ օբյեկտները գնահատվել են 2-3-րդ աստիճանի վնասվածության, հետեւաբար առաջացել են մի շարք տեխնիկական միջոցառումների կիրառման հրատապ պահանջներ:
Մեկ այլ որոշմամբ` հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը Շիրակի մարզի Մարալիկի Շիրազի փողոցի N 26 եւ 27 շենքերի շինարարության ավարտման փաստագրումից հետո, մեկամսյա ժամկետում, այդ շենքերը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ փոխանցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռին` դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցումն ապահովելու համար: Որոշումը նաեւ պարտավորեցնում է Մարալիկ քաղաքի NN 17, 22, 28 եւ 35 բազմաբնակարան շենքերի բնակարանների հատկացմամբ կարգավորել քաղաքի քանդման ենթակա վթարային N 5 շենքի բնակիչների վերաբնակեցման` անվտանգ բնակելի տարածությամբ ապահովելու, ինչպես նաեւ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող անձանց բնակարանային խնդիրները: