Հաստատվել են բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման և արդիականացման կանոններ
Հաստատվել են բազմաբնակարան շենքերի պահպանման և շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) կանոնները, որոնք ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի մաս են կազմում:
Փաստաթղթով նկարագրված են բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի, շենքում մեկից ավելի շինությունների սպասարկման համար նախատեսված գույքի, ինչպես նաև շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված ինժեներական համակարգերի և դրանց սարքավորումների շահագործմանը և պահպանմանը ներկայացվող պահանջները, վնասվածքները և թերությունները մատնանշող հիմնական արտաքին նշանները, ինչպես նաև շահագործման, պահպանման և արդիականացման կանոնները (այդ թվում՝ վնասվածքների և թերությունների վերացման միջոցով):
Ակնկալվում է, որ կանոնների կիրառությամբ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասով կցուցաբերվեն առավել համակարգված մոտեցումներ: Հիմնական նպատակը շենքերի անվտանգությունն ապահովելն ու անվտանգային խնդիների առաջացումը կանխելն է:
Նախատեսվում է կանոններն օգտագործել բազմաբնակարան շենքի կառավարման, ինչպես նաև վերահսկողական գործառույթներ իրականացնող անձանց կարողությունների բարձրացմանն ուղղված կրթական և վերապատրաստաման դասընթացների մշակման համար:
Փաստաթղթում հստակեցված են նաև բազմաբնակարան շենքերի արդիականացման ու պահպանման այն աշխատանքները, որոնք պետք է իրականացնեն լիցենզավորված կամ մասնագիտացված կազմակերպությունները:
Փաստաթուղթը տեղադրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կայքում https://bit.ly/3uRIP9S և հասանելի է նաև հետևյալ հղումով` https://bit.ly/3GNdJCF:
Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» անդրադարձում:
https://bit.ly/3HLJZYd