Տեղի ունեցավ «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի ժուրիի երկրորդ նիստը
2021 թվականի հուլիսի 21-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից կազմակերպված «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի առաջին փուլի ամփոփման ժուրիի երկրորդ նիստը, որի մեկնարկը տրվեց ներկայացված մրցութային աշխատանքների ցուցադրությամբ:
2021 թվականի հուլիսի 22-ից ցուցադրությունը հասանելի կլինի լայն հանրության շրջանակին, յուրաքանչյուր ոք կարող է այցելել թանգարան և ծանոթանալ ներկայացված աշխատանքներին: «Կոնդ» թաղամասի վերակենդանացման մրցույթի ներկայացված աշխատանքներին կարելի է ծանոթանալ նաև https://kond.minurban.am/hy պաշտոնական կայքէջում:
Մրցութային աշխատանքների ցուցադրությունը նախատեսվում է իրականացնել նաև Կոնդ թաղամասում, որը թույլ կտա կոնդեցիներին մասնակից դառնալ մրցույթի առաջին փուլի ընթացքին:
Ժյուրիի հաջորդ նիստը կկայանա հուլիսի 30-ին, ժամը 19:00-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: