Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Հայտարարություն` շինհրապարակներում նորմերի և կանոնների խախտման վերաբերյալ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինները և Երևանի քաղաքապետարանը հայտարարում են.
Հարգելի՛ տնտեսավարողներ, չնայած իրականացվող աշխատանքներին՝ շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Մեկ անգամ ևս հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված նորմերը և կանոնները:
Առաջիկայում լիազորված մարմինների կողմից իրականացվելու է խստացված վերահսկողություն և հայտնաբերված խախտումների համար կիրառվելու են պատասխանատվության միջոցներ: