Տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Եվրոպական լանդշաֆտի կոնվենցիայի 11-րդ տեսահամաժողը
Տեղի է ունեցել Հունգարիայի նախագահության նախարարների կոմիտեի շրջանակներում կազմակերպված Եվրոպայի խորհրդի Եվրոպական լանդշաֆտի կոնվենցիայի 11-րդ տեսահամաժողով, որին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ Արման Հարությունյանը և ճարտարապետութան և քաղաքաշինության վարչության խորհդական Մարտուն Գրիգորյանը:
Կոմիտեի նախագահի տեղակալը, կարևորելով լանդշաֆտի դերն ու նշանակությունը, նշել է, որ Հայաստանի կողմից ձեռնարկվել և իրականացվում են հստակ քայլեր, որոնք նպաստում են ուրբանիզացված միջավայրում լանդշաֆտի պահպանմանն ու ընդլայնմանը:
Հայաստանում լանդշաֆտի կոնվենցիայի նախորդ կոնֆերանսից հետո մինչ օրս իրականացվել են հետևյալ գործառույթները. տարածական պլանավորման փաստաթղթերում ներառվել են նոր դրույթներ՝ ինչպես բնական, այնպես էլ մշակութային՝ քաղաքաշինական լանդշաֆտների առանձնահատկությունների պահպանությանն ուղղված: Նախորդ կոնֆերանսում քննարկված խնդիրներին համապատասխան լուծում ապահովելուն միտված նախաձեռնվել և մասնակի իրականացվել ու իրականացման և մշակման փուլում են գտնվում տարածական պլանավորման փաստաթղթերը ողջ հանրապետության տարածքների համար:
Բնակավայրերի վարչական սահմաններում ներառված գյուղական հողերի համար ևս առաջարկվել են միջոցառումներ՝ տարածքների խնայողական օգտագործման ուղղությամբ, ինչպես գյուղական արտադրական նշանակության, այնպես էլ բնակավայրերի կառուցապատումների համար էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ:
Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել և հայտարարել է մրցույթ՝ Երևան քաղաքում հնագույն քաղաքաշինական լանդշաֆտի՝ բարձրադիր բլրի վրա տեղակայված քաղաքի պատմական միջուկի` Կոնդ թաղամասի քաղաքաշինական և բնական լանդշաֆտների պահպանման և հարմարվողական վերաօգտագործմանն ուղղված:
ՀՀ սահմանամերձ գյուղերի համար նախապատրաստվել է լանդշաֆտի մրցանակի համար մրցանակաբաշխություն, ծրագիրն ու պայմաններն ուղարկվել են շրջանառության:
ՀՀ տարածքի զգալի մասի համար մշակվել են տարածական պլանավորման փաստաթղթեր, որոնց շրջանակում ՀՀ օրենսդրության մեջ ի կատարումն «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի» դրույթների իրականացման ներառված պահանջներին համապատասխան հատուկ ուշադրություն է դարձվել լանդշաֆտի վերլուծությանը, վերջինիս առավել արժեքավոր հատվածների պահպանությանը, լանդշաֆտին ներգծված լուծումների առաջադրմանը, ինչպես նաև դրանց խոցելի հատվածների վրա բեռնվածության մեղմմանն ու վերականգման միջոցառումների առաջադրմանը: