Ծանուցում ք. Երևան, Ադոնցի փողոցի N19/8 հասցեում բազմաբնակարան շենքային համալիրի հավակնորդների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 885-Ն որոշման կարգի 13-րդ կետը՝ հայտնում ենք, որ Քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) պաշտոնական կայքէջում՝ www.minurban.am, հետևյալ հղումով՝ http://minurban.am/lows/files/Hanrayin%20tsarayogh.pdf, ինչպես նաև www.charagayt.am կայքում հրապարակվել է Կոմիտեի նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 80-Ա հրամանը, որտեղ ներկայացված է ծրագրի հետագա ընթացքին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցանկը: Հավաստիանալու համար, որ դուք ներառվել եք հավակնորդների ցանկում, կայքում տեղադրված ցուցակում կարող եք ստուգել տվյալ փաստը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Կոմիտեի նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 82-Ա հրամանով ծառայողների (այսուհետ՝ Ծառայողներ) կողմից անձնական էջն ակտիվացնելու նպատակով Կոմիտեի գանձապետական ավանդային հաշվին 400,000 ՀՀ դրամ գումարի վճարումն իրականացնելու վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի նոյեմբերի 13-ը՝ ժամը 17:59, իսկ բնակարանների ընտրության վերջնաժամկետ՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ը՝ ժամը 17:59:
Վճարումը հնարավոր է իրականացնել ցանկացած բանկում՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետևյալ հաշվեհամարին՝ 900018007857:
Վճարման ենթակա գումարը կազմում է 400,000 ՀՀ դրամ:
Վճարումն իրականացնելիս հիշե´լ պարտադիր պահանջ. Եթե վճարումն իրականացնում է հավակնորդ ծառայողի ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ լիազորված անձը, վճարման նպատակ դաշտում պարտադիր նշել հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով` (+374 11) 621776, (+374 11) 621714
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Կոմիտեի նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 82-Ա հրամանով ծառայողների (այսուհետ՝ Ծառայողներ) կողմից անձնական էջն ակտիվացնելու նպատակով Կոմիտեի գանձապետական ավանդային հաշվին 400,000 ՀՀ դրամ գումարի վճարումն իրականացնելու վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի նոյեմբերի 13-ը՝ ժամը 17:59, իսկ բնակարանների ընտրության վերջնաժամկետ՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ը՝ ժամը 17:59:
Վճարումը հնարավոր է իրականացնել ցանկացած բանկում՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետևյալ հաշվեհամարին՝ 900018007857:
Վճարման ենթակա գումարը կազմում է 400,000 ՀՀ դրամ:
Վճարումն իրականացնելիս հիշե´լ պարտադիր պահանջ. Եթե վճարումն իրականացնում է հավակնորդ ծառայողի ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ լիազորված անձը, վճարման նպատակ դաշտում պարտադիր նշել հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը:
Համապատասխան վճարումն իրականացնելուց հետո Ձեր էլեկտրոնային փոստին կուղարկվի www.charagayt.am կայքում մուտք գործելու համար անհրաժեշտ օգտանուն և գաղտնաբառ, որից հետո հնարավոր կլինի իրականացնել առավելագույնը 10 բնակարանի ընտրություն: